Cryptocurrency Prices by Coinlib

«Ռոնալդուի վերադարձը հնարավոր է»․ Զիդան

d5bcd5b8d5b6d5a1d5acd5a4d5b8d682d5ab d5bed5a5d680d5a1d5a4d5a1d680d5b1d5a8 d5b0d5b6d5a1d680d5a1d5bed5b8d680 d5a7e280a4 d5a6d5ab 6050eb32d03a2

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ակումբ վերադառնալու մասին հարցին:

«Դա կարող է պատահել: Մենք գիտենք, թե նա ինչպիսի մարդ է, մենք հասկանում ենք, թե նա ինչ է արել Մադրիդում, բայց հիմա Ռոնալդուն «Յուվենթուսի» խաղացող է, դա պետք է հարգել: Մենք նրան ճանաչում ենք, և ես բախտ եմ ունեցել մարզել նրան:

Ռոնալդուն տպավորիչ հարձակվող է: Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում:

Այս պահին Կրիշտիանուն «Յուվենթուսի» խաղացող է: Նա ուրախ է, որ այնտեղ է»,- ասել է Զիդանը:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Ռոնալդուն կարող է այս ամառ վերադառնալ «Ռեալ»: «Յուվեի» հետ պորտուգալացու պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն Ա Սերիայի 23 խաղում դարձել է 23 գոլի հեղինակ

Սիրարփի Աղաբաբյան