Ինչպես նշել են բանկում, առաջին կայանը, որը համատեղ ներդրվել է Ադակո ընկերության հետ, շահագործման է հանձնվել Շիրակի մարզի Ազատան գյուղում եւ նվիրաբերվել է Գասպարյանների ընտանիքին: Նվիրաբերությունն իրականացվել է բանկի եւ Շիրակի մարզպետարանի համագործակցության շրջանակում։ Երկրորդ կայանի մասին հավելյալ կտեղեկացվի։
Տեղադրված բիոգազի կայանը ունի 5մ3 աշխատանքային ծավալ, որը կարող է արտադրել տարեկան մինչեւ 1,200մ3 բիոգազ: Բացի այդ, այն ապահովում է նաեւ տարեկան 5 տոննա էկոլոգիապես մաքուր բնական պարարտանյութ:
«Ընտրված երկու տնային տնտեսություններից Գասպարյանների ընտանիքում շահագործման հանձնված կայանը դեռեւս առաջինն է: Բիոգազի կայանի տեղադրման նախագիծը բազմակողմ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության լավագույն օրինակներից է, որը գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների եւ տնային տնտեսությունների համար կարող է լավ նախադեպ հանդիսանալ իրենց գործունեության ոլորտում էներգախնայող ներդրումներ իրականացնելու համար: Միաժամանակ, բանկի եւ Ադակո ընկերության հաջող համագործակցությունն ընդլայնելու եւ բիոգազի արտադրության կազմակերպումը ՀՀ-ում խթանելու համար այժմ մշակվում են նպաստավոր պայմաններով թիրախային պրոդուկտների։
Հատկանշական է նաեւ, որ ՀՀ-ում առկա է բիոգազի արտադրության չիրացված հսկայական պոտենցիալ եւ հատկապես չգազաֆիկացված համայնքներում բիոգազի արտադրությունը կապահովի մատչելի պայմաններով գազ ու էներգիա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բիոգազի արտադրությունն այլընտրանքային էներգիայի աղբյուր է եւ հանդիսանում է ոչ միայն էկոլոգիապես մաքուր, այլ նաեւ օպտիմալ եւ շահավետ լուծում գյուղատնտեսական ցանկացած տնտեսության համար, ընձեռելով տնտեսությանը լինել անկախ էներգետիկ ռեսուրսներից եւ բարձրակարգ պարարտանյութի շնորհիվ ստանալ իրական էկոլոգիապես մաքուր արտադրանք:
«ԱԴԱԿՈ» ՍՊԸ-ն 2015 թվականից ի վեր իրագործել է տեխնոլոգիական վերազինման բազմաթիվ հաջողված նախագծեր ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ԱՊՀ մի շարք երկրներում։ Ի լրումն գյուղատնտեսական լուծումների մշակման, Ադակո ընկերության թիմը մասնագիտացված է նաեւ բիոգազի արտադրության կազմակերպման բնագավառում։
Աղբյուրը՝ Banks.am