Cryptocurrency Prices by Coinlib

Յունիբանկի նոր թողարկման դրամային պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի բորսայում

d5b5d5b8d682d5b6d5abd5a2d5a1d5b6d5afd5ab d5b6d5b8d680 d5a9d5b8d5b2d5a1d680d5afd5b4d5a1d5b6 d5a4d680d5a1d5b4d5a1d5b5d5abd5b6 d5bad5a1 6050a6295ef5b
Յունիբանկի դրամային պարտատոմսերի 13-րդ թողարկումը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայի հարթակում։

Ինչպես նշել են բանկում, թողարկման ծավալը կազմում է 1 մլրդ դրամ, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 10,5% տարեկան: Հաշվի առնելով ներդրողների մեծ պահանջարկը՝ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտեց ժամկետից շուտ:
 
Այժմ տեղաբաշխման ընթացքում է բանկի դոլարային պարտատոմսերի նոր թողարկումը: Դոլարային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, արժեկտրոնային եկամուտը՝ 5.3% տարեկան, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:

Յունիբանկի պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 53 մասնաճյուղերից ցանկացածում: Տեղաբաշխման ավարտից հետո դոլարային պարտատոմսերը եւս կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում: Երկրորդային ցուցակումն կիրականացվի Մոսկվայի բորսայում, ինչի շնորհիվ ռուսաստանյան ներդրողները կարող են դրանք ձեռքբերել առանց Հայաստանում հաշիվ բացելու:

Պարտատոմսերի հիմնական առավելությունները երաշխավորված բարձր եկամուտն ու ապահովվածությունն է: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
 
Հայաստանի Ֆոնդային բորսայում ցուցակված երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ:
 
Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը /գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 22.01.2021թ. թիվ 1/25 Ա որոշմամբ), դրա լրացումները եւ թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:

Աղբյուրը՝ Banks.am