Cryptocurrency Prices by Coinlib

ՀՖՖ-ն պաշտոնական գրություն է ստացել «Ռոմայից» Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ

d5b0d686d686 d5b6 d5bad5a1d5b7d5bfd5b8d5b6d5a1d5afd5a1d5b6 d5a3d680d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6 d5a7 d5bdd5bfd5a1d681d5a5d5ac d5bc 605096e8031e4

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի միանա հավաքականին առաջիկա խաղերի համար:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները: Ըստ դրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների երկրորդ աստիճանի վնասվածք՝ ախտահարումով, որն ազդում է հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի վրա: Այսպիսով, Մխիթարյանը նախնական տվյալներով բաց կթողնի 3-4 շաբաթ և չի կարողանա օգնել Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումերի ընթացքում: