Cryptocurrency Prices by Coinlib

ՀՊՏՀ «Ֆինանսներ» եւ «Տնտեսագիտություն» ծրագրերը կբարեփոխվեն

d5b0d5bad5bfd5b0 d686d5abd5b6d5a1d5b6d5bdd5b6d5a5d680 d5a5d682 d5bfd5b6d5bfd5a5d5bdd5a1d5a3d5abd5bfd5b8d682d5a9d5b5d5b8 6050a615be45a
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) եւ «Տնտեսագիտական կրթության եւ հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամը մարտի 15-ին կնքել են դրամաշնորհի պայմանագիր, համաձայն որի՝ հիմնադրամը ՀՊՏՀ-ին կտրամադրի 15 մլն դրամ՝ շուրջ 20 մլն դրամ արժեքով հետազոտական ծրագիր իրականացնելու նպատակով։

Հետազոտական ծրագիրն իրականացվելու է բակալավրական կրթության՝ «Ֆինանսներ» եւ «Տնտեսագիտություն» եւ մագիստրոսական կրթության՝ «Տնտեսագիտության տեսություն», «Միջազգային տնտեսական հարաբերություններ», «Տնտեսության պետական կարգավորում», «Մակրոտնտեսական վերլուծություն», «Հանրային ֆինանսներ», «Կորպորատիվ ֆինանսներ», «Բանկային գործունեության կազմակերպում» եւ «Արժեթղթերի շուկայի վերլուծություն եւ կառավարում» կրթական ծրագրերի բարեփոխման նպատակով։

ՀՊՏՀ Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որ
հետազոտական ծրագիրը ներառում է ինչպես միջազգային բուհերի կրթական ծրագրերի, ՀՀ աշխատաշուկայի եւ ծրագրի շահառուների պահանջմունքների համալիր վերլուծության, այնպես էլ կրթական ծրագրերի բարեփոխման եւ դրանք որակավորված կադրերով համալրման բաղադրիչներ։

Այս առնչությամբ ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը նշել է․

«Կրթական բարեփոխումների այս ծրագիրն առանցքային նշանակություն ունի ՀՊՏՀ-ի համար: Այն իրականացնելու գործում ընդգրկված են առաջատար մասնագետներ ՀՊՏՀ-ից, ՀՀ կենտրոնական բանկից, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամից եւ «Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամից։ Ընդ որում, առաջին անգամն է, որ բազմամասնագիտական խմբում արտաքին փորձագետները կազմելու են ծրագիրը մշակող խմբի մեծամասնությունը. մինչ այս ՀՊՏՀ-ն իր ծրագրերը մշակել եւ վերանայել է հիմնականում ներքին ռեսուրսների ներգրավմամբ։  Ծրագրի ավարտին ՀՊՏՀ-ն էապես կբարձրացնի իր մրցունակությունը «Ֆինանսներ» եւ «Տնտեսագիտություն» մասնագիտությունների բնագավառներում բակալավրական եւ մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող մյուս հաստատությունների համեմատ։

Աղբյուրը՝ Banks.am