Cryptocurrency Prices by Coinlib

«Հարգելի հայրենակիցներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ, այսօր շատ ցավալի օր է ինձ համար». Թովմաս Գրիգորյան

d5b0d5a1d680d5a3d5a5d5acd5ab d5b0d5a1d5b5d680d5a5d5b6d5a1d5afd5abd681d5b6d5a5d680 d686d5b8d682d5bfd5a2d5b8d5acd5a1d5b5d5abd5b6 60510890d41c7

ՀՖՖ գործկոմի նախկին անդամ, ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի հայրենակիցներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ.

Այսօր շատ ցավալի օր է ինձ համար։ Լոռի ֆուտբոլային ակումբը ոչ սպորտային որոշում կայացրեց’ չսկսելով հանդիպումը Երևանի Արարատի հետ, ինչի համար ներողամտությունս եմ հայցում Լոռիի երկրպագուներից, ստադիոնում և հեռուստաէկրանների մոտ հավաքված ֆուտբոլասերներից։

Բայց սա անելանելի քայլ էր, քանի որ ՀՖՖ-ն արհամարհական կեցվածք է ընդունել Լոռի ակումբի նկատմամբ: Մեր երկու դիմումներից մեկը` ՀՖՖ բողոքարկման կոմիտե, քննարկվում է 8 ամիս անց, սակայն ՀՖՖ-ն կրկին չի բարեհաճում հրապարակել կոմիտեի որոշումը։

Նման անառողջ մթնոլորտում չեմ պատրաստվում շարունակել պայքարը ՀՖՖ-ի գծած սցենարով, որտեղ նրանց համար ակումբները բաժանված են յուրայինների և օտարների։ Ծանր է կայացնել այս անմարդկային որոշումը. Լոռին կյանք է, մարզը ապրում է ֆուտբոլով, թիմը պայքարում է ամենաբարձր մրցանակային տեղերի համար։ Այս պարագայում չի մնում այլ քայլ’ պայքարելու ՀՖՖ-ի անարդարությունների դեմ, ուստի որոշում եմ կայացրել` դադարեցնել Լոռի թիմի մասնակցությունը ՀՀ առաջնությունում»: