Cryptocurrency Prices by Coinlib

Հայտնի են Հայաստանի թաեքվոնդոյի առաջնության մրցանակակիրները

d5b0d5a1d5b5d5bfd5b6d5ab d5a5d5b6 d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5ab d5a9d5a1d5a5d684d5bed5b8d5b6d5a4d5b8d5b5d5ab d5a1d5bcd5a1d5bb 6050b33c1f466

«Դինամո» ՄՀԿ-ում կայացել է Հայաստանի թաեքվոնդոյի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել է 34 մարզիկ (29 տղա, 5 աղջիկ)՝ հանրապետության մարզերից, Երևանից և Արցախից:

Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանի խոսքով՝ մասնակիցների սակավությունը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի և պատերազմի հարուցած դժվարություններով.

«Նախորդ տարիների համեմատ՝ մասնակիցների քանակը քիչ է, թաեքվոնդոյիստներից շատերը վիրավորվել են պատերազմում, մի մասը կորոնավիրուսի համավարակի ընթացքում կորցրել է մարզավիճակը: Համավարակի պատճառով մեր մարզաձևը ևս շատ է տուժել, տևական ժամանակ թաեքվոնդոյիստները մարզվել են առանց սպարինգ-մրցակիցների, ինչն իր բացասական ազդեցությունն է ունեցել:

Հաշվի առնելով համավարակի տարածման ներկայիս միտումները՝ Հայաստանի առաջնությունը մի փոքր վաղ կազմակերպեցինք»: Առաջնության արդյունքներով ձևավորվելու է հավաքական թիմը, որն առաջիկայում ուսումնամարզական հավաք կանցկացնի՝ պատրաստվելով ապրիլի 8-11-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Վարդան Ղահրամանյանի խոսքով՝ եվրոպական ստուգատեսի արդյունքում հայտնի կդառնան այն երկու թաեքվոնդոյիստները, որոնք արդեն մայիսին կրկին Սոֆիայում կմասնակցեն Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարի:

Հայաստանի թաեքվոնդոյի առաջնության մրցանակակիրներն են՝

Տղաներ

54 կգ

Համլետ Մկրտչյան

Վարոս Խաչատրյան

Նիկոլայ Մանուկյան

58 կգ

Գարեգին Մախմուրյան

Սարգիս Մուրադյան

Սուրեն Այդինյան

63 կգ

Վահան Բաբայան

Նարեկ Անանյան

Հրաչ Հակոբյան

68 կգ

Սլավա Խաչատրյան

Բաբկեն Սարգսյան

Արթուր Գյուրջյան

74 կգ

Ռոման Հայրապետով

Դևիդ Բաբախանյան

80 կգ

Սարգիս Սարգսյան

Դավիթ Վարդումյան

Իգոր Կարապետյան

87+ կգ

Արսեն Գրիգորյան

Նորիկ Գևորգյան

Աղջիկներ

62 կգ

Մելինե Հովհաննիսյան

Մարիամ Ավետիսյան

-49 կգ

Ջուլիետա Սեդրակյան

Դիանա Հակոբյան

Նատալյա Գոլչենկո