Cryptocurrency Prices by Coinlib

Կոնվերս Բանկ. Cashback եւ վարկային առավելություններ կանանց համար

d5afd5b8d5b6d5bed5a5d680d5bd d5a2d5a1d5b6d5af cashback d5a5d682 d5bed5a1d680d5afd5a1d5b5d5abd5b6 d5a1d5bcd5a1d5bed5a5d5acd5b8d682d5a9d5b5 60506e0bc559e

Կանանց տոների ընթացքում Կոնվերս Բանկի բոլոր Woman’s Card քարտապանները, կատարելով 20.000 եւ ավելի դրամի չափով անկանխիկ գնումներ  ցանկացած վաճառակետում, կդառնան Cashback-ի մասնակից: Գնումների արդյունքում նրանք կարող են հետ ստանալ մինչեւ 50.000 դրամ:

 

«Կոնվերս Բանկի այս ամենամյա, ավանդական  ակցիան մեր կին հաճախորդների համար սպասված  է եւ սիրելի: Յուրաքանչյուր տարի՝ դրա շրջանակում, մենք  համալրում ենք մեր առաջարկները՝ ոչ միայն տրամադրելով   cashback, այլեւ նոր՝ հետաքրքիր այլ հնարավորություններ»,- ասել են բանկում:

Այս տարի կանայք՝  ըստ ցանկության, կարող են ստանալ Woman’s Card վճարային քարտ՝ գործողության ողջ ընթացքում սպասարկման 0 դրամ վճարով, եւ բանկի գործող Woman’s քարտապանների հետ միասին օգտվել  cashback-ից ու որոշ պրոդուկտներից՝ արտոնյալ պայմաններով: Ակցիայի ընթացքում 300,001 դրամ և ավելի անկանխիկ գնումներ կատարած քարտապաններին՝ իրենց ընտրությամբ կտրամադրվեն նաեւ Visa Pay Sticker կամ Visa mini FOB (իր աքսեսուարով) հավելյալ քարտ՝ առանց սպասարկման վճարի քարտի գործողության ամբողջ ընթացքում:

«Կանանց տոների շրջանակում մենք հանդես ենք գալիս տարբեր առաջարկներով՝ հաշվի առնելով մեր կին հաճախորդների նախասիրությունները, ակնկալիքները բանկից: Ըստ այդմ, մինչեւ ապրիլի 7-ը  գործարար կանանց ենք առաջարկում օգտվել ՓՄՁ ֆինանսավորման և բանկային ծառայությունների Converse4Women փաթեթից՝ մեկ տոկոսով ավելի էժան տոկոսադրույքով: Ավտոմեքենայի ձեռքբերման նպատակով կանանց նույնչափ ցածր տոկոսադրույքով վարկավորում կտրամադրվի Մոբիլ վարկատեսակի շրջանակում»,- նշել են բանկում:

Վճարային քարտ կարող եք պատվիրել նաեւ առցանց՝ այս հղումավ։

Ակցիայի մանրամասներն՝ այս հղումով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Աղբյուրը՝ Banks.am