Cryptocurrency Prices by Coinlib

ԿԲ նախագահ․ Դրամավարկային քաղաքականությունն ուղղված կլինի գնաճի ռիսկի չեզոքացմանը

d5afd5a2 d5b6d5a1d5add5a1d5a3d5a1d5b0e280a4 d5a4d680d5a1d5b4d5a1d5bed5a1d680d5afd5a1d5b5d5abd5b6 d684d5a1d5b2d5a1d684d5a1d5afd5a1d5b6 6050c1b0daa6a
Կենտրոնական բանկի(ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ 2021թ․փետրվարինարձանագրվելէ 0,6% գնաճ՝նախորդ տարվանույնամսվա 0,2 գնանկմանդիմաց։

Նա նշել է, որ համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումների ազդեցությամբեւ մի շարք առաջակի գործոններով պայմանավորված՝ մի շարք հումքային եւ պարենային միջազգային շուկաներում դրսեւորվել են գների աճի միտումներ, ինչը նաեւ նպաստում է գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձեւավորմանը։

«Նման իրավիճակում ԿԲ խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա դեռեւս շարունակում է ակնկալել գնաճային ազդեցություն»,- ասել է Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ 2021թ․ առաջին եռամսյակում դեռեւս պահպանվում է ցածր տնտեսական ակտիվությունը, ինչին շարունակում է նպաստել ծառայությունների ոլորտի նվազումը՝ արտահայտելով նաեւ պահպանվող թույլ պահանջարկի եւ ցածր մասնավոր սպառմանազդեցությունը։

«Չնայած փոքր ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությանը, պահպանվող անորոշությունների եւ վարկավորման աճի տեմպերի դանդաղման ներքո կանխատեսվում է, որ ներքին պահանջարկը առաջիկայում կմնա որոշակի զսպված: Նման պայմաններում ԿԲ Խորհուրդը ներքին տնտեսությունից գնաճային ազդեցություններ չի սպասում»,- ասել է ԿԲ նախագահը:

Մարտին Գալստյանը նշել է, որ ԿԲ Խորհուրդը դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին կանխատեսել է առաջարկի գործոններով պայմանավորված գնաճի ու գնաճային սպասումների որոշակի արագացում եւ էականորեն խստացրել դրամավարկային պայմանները:

«Հաշվի առնելով նաեւ պահանջարկի պահպանվող թույլ միջավայրը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում ներկայումս անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը միակարծիք է, որ առաջիկայում եւս դրամավարկային քաղաքականությունն ուղղված է լինելու գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացմանը՝հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնմանը։ Նման պայմաններում կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը, առաջիկա ժամանակահատվածում որոշակի արագացումից հետո, կանխատեսվող հորիզոնում կնվազի եւ կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ»,- ասել է նա:

Մարտին Գալստյանի խոսքով՝ Կենտրոնական բանկի Խորհուրդը կարծումէ, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, եւ դրանց դրսեւորման պարագայում ԿԲ-ն պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:

Աղբյուրը՝ Banks.am