Cryptocurrency Prices by Coinlib

Կապան-Գորիս ճանապարհին իրանական ավտոցիստեռնը կողաշրջվել է. ճանապարհը միակողմանի փակ է

d5afd5a1d5bad5a1d5b6 d5a3d5b8d680d5abd5bd d5b3d5a1d5b6d5a1d5bad5a1d680d5b0d5abd5b6 d5abd680d5a1d5b6d5a1d5afd5a1d5b6 d5a1d5bed5bfd5b8 60505ca30292b
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

13 0 0

https://cdn1.img.armeniasputnik.am/i/logo-itemprop.png

Sputnik Արմենիա

https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png

https://armeniasputnik.am/incidents/20210316/26812608/goris-kapan-janaparhin-iranakan-avtocistery-koxashrjvele.html

Մ-2 ավտոճանապարհի Շուռնուխ-Չայզամի հատվածն անվտանգության նկատառումներից ելնելով ՃՈ-ի և փրկարարների կողմից փակվել է:

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Կապան-Գորիս ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության ավտոցիստեռն է կողաշրջվել , ավտոճանապարհը միակողմանի փակ է։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 16-ին, ժամը 03:54-ին։ Ավտոցիստեռնը կողաշրջվել է, առկա է եղել վառելիքի արտահոսք:

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Scania» (վարորդ՝ Սմաիլ Մակդի) մակնիշի ավտոցիստեռնի կցորդիչը (ցիստեռնը 22 տ լիցքավորած) կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ նշված ճանապարհահատվածը միակողմանի փակ է, տուժածներ չկան»,-նշված է հաղորդագրության մեջ:

Մ-2 ավտոճանապարհի Շուռնուխ-Չայզամի հատվածը անվտանգության նկատառումներից ելնելով ՃՈ-ի և փրկարարների կողմից փակվել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։