Cryptocurrency Prices by Coinlib

Խոշոր առեւտրային ցանցերի մատակարարողները ներկայացրել են իրենց խնդիրները

d5add5b8d5b7d5b8d680 d5a1d5bcd5a5d682d5bfd680d5a1d5b5d5abd5b6 d681d5a1d5b6d681d5a5d680d5ab d5b4d5a1d5bfd5a1d5afd5a1d680d5a1d680d5b8 6050891677ab7
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում, նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի նախաձեռնությամբ, կայացել է հանդիպում խոշոր առեւտրային ցանցերին որոշ ապրանքներ մատակարարող, արտադրող կազամակերպությունների ներկայացուցիչների եւ տեղական արտադրողների հետ:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են խոշոր առեւտրային ցանցերի եւ մատակարարների գործարար փոխհարաբերություններին առնչվող հարցեր՝ առեւտրային ցանց մտնելու, տեղական արտադրանքի իրացման, վճարման ժամկետների, նաեւ խոշոր ցանցերի կողմից հարկման այլընտրանքային համակարգերում գործող մատակարարների հետ պայմանագրեր կնքելու բարդությունների վերաբերյալ։

Գյուղմթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներն, իրենց հերթին, մտահոգություն են հայտնել որոշ դեպքերում տեղական շուկայում անհավասար մրցակցային պայմանների առկայության վերաբերյալ։

Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են նաեւ, որ ՏՄՊՊՀ-ի կողմից մշակվել է խորհրդատվական բնույթի ուղեցույց՝ առեւտրային ցանցերի եւ մատակարար ընկերությունների միջեւ բարեխիղճ հարաբերությունների կարգավորման նպատակով, որում սահմանվում են համագործակցության ընթացակարգերը:

Քննարկման ավատրին նշվել է, որ բարձրաձայնված բոլոր խնդիրներն ու առաջարկությունները խորքային կուսումնասիրվեն Գործարարության աջակցման գրասենյակի կողից եւ, հիմնվելով նաեւ միջազգային փորձի վրա, գրասենյակի մասնագետներն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կփորձեն համատեղ ներկայացնել լուծումների ամբողջական շղթան։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հիշեցրել են, որ ընթացիկ տարվա փետրվարի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստի ընթացքում ադրադարձ է եղել խոշոր առեւտրային ցանցերին վերաբերող հարցերին, այդ թվում՝ մատակարարումներին, տեղական արտադրանքի իրացմանը եւ այլ խնդիրներին, որոնց ընդհարվում են ՓՄՁ սուբյեկտները:

Աղբյուրը՝ Banks.am