Cryptocurrency Prices by Coinlib

«Բանկերը զոհվածների հարազատներին ներել են մոտ 2 մլրդ դրամի վարկ»

d5a2d5a1d5b6d5afd5a5d680d5a8 d5a6d5b8d5b0d5bed5a1d5aed5b6d5a5d680d5ab d5b0d5a1d680d5a1d5a6d5a1d5bfd5b6d5a5d680d5abd5b6 d5b6d5a5 6050c1abcbf64
Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ վարկային ներդրումներն այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 11%-ով, որը կազմում է մոտավորապես 375 մլրդ դրամ։

«Իրավաբանական անձանց վարկերն աճել են 11,3%, ֆիզիկական անձանց վարկերը՝ 9,4%-ով։ Բանկային համակարգի մեր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում նրանց հղած մեսիջներից մեկն այն է, որ կառավարության իրականացրած ծրագրերն անցած տարվա ընթացքում էական են եղել վարկայի պորտֆելի աճի համար։ Եթե չեմ սխալվում՝ մոտավորապես 160 մլրդ դրամը պայմանավորված է կառավարության իրականացրած ծրագրային փաթեթով»,- ասել է ԿԲ նախագահը։

Մարտին Գալստյանն անդրադարձել է նաեւ բանկերի կողմից զոհվածներին եւ նրանց հարազատներին ներված վարկերին։

«Իմ ունեցած վերջին տվյալներով՝ ներվել է մոտ 2 մլրդ դրամի չափով վարկ։ Մեր գնահատականներով՝ այդ պրոցեսները դեռեւս շարունակվելու են եւ համակարգն իր միջոցներով ներելու է զոհված եւ վիրավոր մեր հայրենակիցների ընտանիքներին եւ նրանց հարազատներին մոտավորապես 3 մլրդ դրամի վարկ»,- ասել է Մարտին Գալստյանը։

Աղբյուրը՝ Banks.am