Cryptocurrency Prices by Coinlib

Rusbase-ը կազմել է Հայաստանի ՏՏ ոլորտի բիզնես ուղեցույցը

rusbase d5a8 d5afd5a1d5a6d5b4d5a5d5ac d5a7 d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5ab d5bfd5bf d5b8d5acd5b8d680d5bfd5ab d5a2d5abd5a6d5b6d5a5d5bd 604f1c88ef9c9
Ռուսաստանյան Rusbase (Rb.ru) բիզնես պորտալը կազմել է մանրամասն բիզնես ուղեցույց, որտեղ պատմում է, թե ինչ հնարավորություններ է ընձեռում Հայաստանը ՏՏ նախագծերին եւ ուր կարող է գնալ ստարտափը հետագա աճն ապահովելու համար։

«Ուր գնալ ստարտափներին Հայաստանում» անվանմամբ հրապարակման մեջ առանձին ենթաբաժիններով ներկայացված են՝

— ստարտափներն ու խոշոր ՏՏ ընկերությունները,
— բիզնես հրեշտակներն ու վենչուրային ֆոնդերը,
— աքսելերատորներն ու բիզնես ինկուբատորները,
— միջոցառումները, մրցույթներն ու գագաթնաժողովները,
— ստարտափների հետ կապված համայնքները, որոնց թվում նաեւ՝ ՄեդիամաքսItel.am նախագիծը,
— կրթական ծրագրերը,
— հայրենադարձությանը աջակցող կազմակերպությունները։

«Հիմնարկ» ընկերության (Himnark.am) համահիմնադիր եւ տնօրեն Ռուբեն Օսիպյանը Rusbase-ին ասել է, որ հայաստանյան մի քանի ՏՏ նախագծերի հաջողության շնորհիվ մոդայիկ է դարձել գործարար լինելը, եւ շատ ուսանողներ ուսման հետ զուգահեռ սկսել են հիմնել իրենց ստարտափները։ «Միաժամանակ, ստեղծվեցին ներդրումային ֆոնդեր, որոնք ուղղված էին գործունեության տարբեր փուլերում գտնվող ստարտափներում ներդրումներ կատարելուն»,- նշել է գործարարը։

«Երեւանում գրեթե կատարյալ պայմաններ են pre-seed փուլի, ստարտափի մշակման եւ բետա տարբերակի գործարկման համար: Երբ արդեն կա պրոդուկտը եւ առաջին վկայականները, կարելի է ներդրումներ փնտրել արտասահմանում՝ առանց խուճապի մատնվելու ժամանակի եւ գումարի բացակայության պատճառով, ինչպես դա տեղի է ունենում 10 ստարտափներից 9-ի հետ: Եթե ստարտափի հաջողությունը պայմանավորված է թիմով, ապա վստահ եղեք՝ Հայաստանը ճիշտ ընտրություն է: Բոնուսը կյանքի լավ որակն է՝ քիչ փողի դիմաց»,- իր հերթին ասել է ooodesign.ru-ի ղեկավար Տիգրան Գրիգորյանցը:

Աղբյուրը՝ Banks.am