Cryptocurrency Prices by Coinlib

EU4Sevan ծրագիրը Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն կիրականացնի

eu4sevan d5aed680d5a1d5a3d5abd680d5a8 d5bdd5a5d682d5a1d5b6d5a1 d5acd5b3d5ab d5b7d680d5bbd5a1d5afd5a1 d5b4d5abd5bbd5a1d5bed5a1d5b5d680d5ab 604f6fd55f2c3
Սեւանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման, կառավարման, կեղտաջրերի մաքրման, ջուր խնայող հողօգտագործման ու մշակման կարողությունների բարելավման նպատակով կիրականացվի «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագիրը:

Եվրոպական միության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի առցանց մեկնարկը տրվել է այսօր, որին ներկա են եղել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Գերմանիայի դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը:

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:

ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան կարեւորել է ծրագրի արդիականությունը Սեւանա լճի բնապահպանական իրավիճակի ներկա փուլում եւ գործընկեր կառույցների բնապահպանական հարցերի շուրջ արդյունավետ համագործակցությունը:

«Ի լրումն EU4Sevan-ի հիմնական արդյունքներին, ծրագիրը նախապատրաստում է ՔՈՎԻԴ-19-ի տնտեսական եւ սոցիալական հետեւանքների չեզոքացման գործողություններ Շրջակա միջավայրի նախարարության եւ ԳՄՀԸ-ի «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի  հետ համատեղ:  Այս գարնանը Գեղարքունիքի մի շարք գետերի ափամերձ գոտիներում շուրջ 600 000 ուռենիների կտրոններ եւ պտղատու ծառեր կտնկվեն, ինչպես նաեւ գետերի հուները եւ գետափերը կմաքրվեն թափոններից՝ ապահովելով ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական հետեւանքներից առավել տուժած 750 բնակչի կարճաժամկետ զբաղվածությունը:

ՔՈՎԻԴ-19-ի հետեւանքների չեզոքացման շրջանակներում EU4SEVAN ծրագիրը նախատեսում է նաեւ աջակցել տեղացի ֆերմերներին շուրջ 3 հա տարածքում մշակել կաղամբի նոր տեսակներ, ինչը, էկոհամակարգերի համար բարենպաստ մշակման արդյունքում, կսպառի երկու անգամ պակաս ջուր եւ կապահովի 2-3 անգամ ավելի եկամուտ»,- ասված է ծրագրի կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում:

Աղբյուրը՝ Banks.am