Cryptocurrency Prices by Coinlib

Մեծ Բրիտանիան սկսել է զգալ Brexit-ի բացասական հետեւանքները

d5b4d5a5d5ae d5a2d680d5abd5bfd5a1d5b6d5abd5a1d5b6 d5bdd5afd5bdd5a5d5ac d5a7 d5a6d5a3d5a1d5ac brexit d5ab d5a2d5a1d681d5a1d5bdd5a1d5afd5a1 604f53bc25de2
Հունվարին Մեծ Բրիտանիայից ապրանքների արտահանումը դեպի Եվրամիություն կրճատվել է 40,7%-ով՝ Brexit-ից հետո՝ 2020թ. դեկտեմբերի 31-ին, անցումային շրջանն ավարտվելու հետեւանքով:

Այս մասին ասված է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության (ONS) ամենամսյա զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ԵՄ-ից ներմուծումը նույնպես զգալիորեն նվազել է`28.8%-ով՝ նախորդ ամսվա տվյալների համեմատ: «Առկա ցուցանիշները վկայում են, որ հունվարին առեւտրի ծավալների անկումը կարող է կապված լինել անցումային շրջանի ավարտի հետ»,- ասված է ONS-ի զեկույցում:

Արդյունքում, հունվարին բրիտանական արտահանման ընդհանուր ծավալը նվազել է 19,3%-ով, իսկ ներմուծումը՝ 21,6%-ով, ինչն ամենամեծ անկումն է 1997 թվականից ի վեր, երբ ONS-ը սկսեց վարել նման վիճակագրություն:

Այս ֆոնին, Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն հունվարին, 2020-ի դեկտեմբերի համեմատ, նվազել է 2,9%-ով:

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս եկավ 2020թ. փետրվարի 1-ի գիշերը: 2021թ. հունվարի 1-ին լրացավ Brexit-ի անցումային շրջանը, որի ընթացքում Միացյալ Թագավորության վրա տարածվում էին եվրոպական բոլոր նորմերը:

Աղբյուրը՝ Banks.am