Cryptocurrency Prices by Coinlib

ՀՀ-ի եւ ՌԴ միջեւ ագրոարտադրանքի շրջանառությանը 2020-ին աճել է 7,7 %-ով

d5b0d5b0 d5ab d5a5d682 d5bcd5a4 d5b4d5abd5bbd5a5d682 d5a1d5a3d680d5b8d5a1d680d5bfd5a1d5a4d680d5a1d5b6d684d5ab d5b7d680d5bbd5a1d5b6d5a1 604f1c839b380
Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Սերգեյ Լեւինը քննարկել են ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառության ավելացման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը նշվել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառությանը, որը 2019 թվականին կազմել է $692,4 մլն, իսկ 2020-ին աճել է 7,7 %-ով՝ կազմելով $745,8 մլն:

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ այս առումով հայտնաբերված խնդիրներից մեկը լոգիստիկ ենթակառուցվածքների սահմանափակ լինելը կամ բացակայությունն է, որի լուծումը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ տեսակավորել, սորտավորել եւ կազմակերպել կայուն ու կանխատեսելի մատակարարում։

Անդրադառնալով Հայաստանում սերմնաբուծության ոլորտի զարգացման միտումներին՝ Արման Խոջոյանը, մասնավորապես, նշել է, որ ներկայումս ՀՀ կառավարության թիրախային ուղղություններից է հատկապես հացահատիկային եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրության զարգացումը։ Նա կարեւորել է նաեւ կարտոֆիլի սերմնաբուծությունը եւ ընդգծել, որ Հայաստանում կենսատեխնոլոգիական մեթոդներով կարտոֆիլի սերմնաբուծության եւ հավաստագրված տնկանյութի արտադրության զարգացումը հնարավորություն կտա ոչ միայն բավարարել հանրապետության ներքին պահանջարկը, այլեւ իրականացնել արտահանումներ դեպի Ռուսաստան եւ ԵԱՏՄ անդամ այլ պետություններ։

Քննարկված թեմաների թվում է եղել նաեւ երկկողմ համագործակցությունը  խաղողագործության եւ գինեգործության ոլորտներում: Ռուսական կողմին առաջարկվել է կազմակերպել գինեգործական արտադրանքի համատեղ շնորհանդեսներ, գինու համտեսներ, բլոգերների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար շրջայցեր դեպի Հայաստանի եւ Ռուսաստանի գինու գործարաններ, դասընթացներ, վարպետության դասեր եւ այլ միջոցառումներ։

Աղբյուրը՝ Banks.am