Cryptocurrency Prices by Coinlib

Երևան-Գյումրի ճանապարհին ողբերգական վթարից տուժած 4–րդ ուղևորը ևս մահացել է

d5a5d680d687d5a1d5b6 d5a3d5b5d5b8d682d5b4d680d5ab d5b3d5a1d5b6d5a1d5bad5a1d680d5b0d5abd5b6 d5b8d5b2d5a2d5a5d680d5a3d5a1d5afd5a1d5b6 604f4351d40f9
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

81 0 0

Ավելի վաղ հայտնել էինք, որ վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: Հիվանդանոցում բժիշկներին չէր հաջողվել փրկել վիրավորներից 3-ի կյանքը։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Երևան-Գյումրի ավտոճանապարհին ողբերգական վթարի հետևանքով տուժած 4–րդ ուղևորը ևս մահացել է։ Տեղեկությունը հայտնում է  ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել մարտի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում։ Երևան-Գյումրի ճանապարհի 67-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել քարերին և կողաշրջվել։

«15-ամյա ուղևորներ Մարատ Խաչատրյանը և Յուրի Աբրահամյանը տեղում մահացել են, իսկ 15-ամյա վարորդը և մյուս ուղևորները՝ 15-ամյա Էդգար Գրիգորյանը և Սարգիս Ալեքսանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Էդգար Գրիգորյանն ու Սարգիս Ալեքսանյանը մահացել են»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էին «Թալին» բժշկական կենտրոն: Հիվանդանոցում բժիշկներին չէր հաջողվել փրկել վիրավորներից 3-ի կյանքը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: