https://cdn1.img.armeniasputnik.am/i/logo-itemprop.png
Sputnik Արմենիա
https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png
Sputnik
https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png
https://armeniasputnik.am/incidents/20210315/26811224/yerevanum-30-amya-txamard-vayr-e-ynkel-10rd-harkic.html
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար։
Այսօր՝ մարտի 15-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 3-րդ թաղամասի 30 շենքի բակում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 10-րդ հարկի բնակարանի բնակիչ 30-ամյա Անուշավան Ք.-ն է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, քանի որ նա կամ իրեն նետել է կամ անզգուշաբար վայր է ընկել 10-րդ հարկի պատշգամբի բաց պատուհանից:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: