Cryptocurrency Prices by Coinlib

Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը 2020-ին աճել է 50%-ով՝ կազմելով շուրջ 117 մլրդ դրամ

d5a1d5b4d5a5d680d5abd5a1d5a2d5a1d5b6d5afd5ab d5b0d5abd683d5b8d5a9d5a5d684d5a1d5b5d5abd5b6 d5bad5b8d680d5bfd686d5a5d5acd5a8 2020 d5abd5b6 604f8c525d9b3
Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը նախորդ տարի կազմել է 117 մլրդ դրամ (31.12.2020 թ. դրությամբ), ինչը գերազանցել է 2019թ.-ի ցուցանիշը 50%-ով:

Բանկի մասնաբաժինը հիփոթեքային վարկերի շուկայում 2020թ.-ին կազմել է 24%: Այս ցուցանիշով բանկն առաջատարն է ֆինանսական համակարգում:

«Վերջին տարիներին բանկի հիփոթեքային պորտֆելը շարունակաբար աճել է: Եթե 2018 թվականի տարեվերջին հիփոթեքային վարկավորման ծավալները կազմել են 45 մլրդ դրամ, ապա 2019թ.-ի նույն ժամանակահատվածի դրությամբ այն աճել է՝ հասնելով ավելի քան 78 մլրդ դրամի, իսկ 2020թ.-ին նշված ցուցանիշը կազմել է շուրջ 117 մլրդ դրամ: Բանկի հիփոթեքային վարկավորման ծավալները 2020թ.-ին` 2019թ.-ի համեմատ աճել են 50%-ով:

Չնայած նախորդ տարի երկրում ստեղծված իրավիճակին ու ծագած դժվարություններին, բանկը շարունակել է ակտիվ վարկավորում իրականացնել հիփոթեքային շուկայում՝ գերազանցելով սահմանված թիրախային ցուցանիշները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բանկում նաեւ հիշեցրել են, որ Ամերիաբանկի՝ Estate.ameriabank.am հարթակում ներկայացված են բանկի հետ համագործակցող կառուցապատողների առաջարկները: Հարթակը հնարավորություն է տալիս գտնել անշարժ գույք՝ համաձայն վարկի ամսական մարումների գումարի կամ անշարժ գույքի գնի՝ թույլ տալով ֆիլտրել գույքն ըստ տեսակի, տարածքի, սենյակների թվի եւ այլ չափանիշների:  

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Աղբյուրը՝ Banks.am