Cryptocurrency Prices by Coinlib

«Պեպի «Բարսան» լավագույն «Բարսելոնան» է երբևէ»․ Ռամոս

d5bad5a5d5bad5ab d5a2d5a1d680d5bdd5a1d5b6 d5acd5a1d5bed5a1d5a3d5b8d682d5b5d5b6 d5a2d5a1d680d5bdd5a5d5acd5b8d5b6d5a1 604e48d0011d5

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը նշել է ամենատաղանդավոր թիմակիցներին ու ամենաուժեղ մրցակցին:

«Ես բախտ եմ ունեցել կիսել հանդերձարանը լավագույնների հետ: Ռոնալդոն ու Ռոնալդուն, Բեքհեմը, Ռոբերտո Կառլոսը… Ազգային հավաքականում դա Չավին է, Ինյեստան, Պույոլը… Ես սիրում էի նրանցից  ինչ-որ բան վերցնել:

Ամենաուժեղ մրցակի՞ցը։ Պեպի «Բարսան» լավագույն «Բարսելոնան» է երբևէ, ես կարծում եմ, որ հենց այդ ժամանակ այդ թիմն այն մրցակիցն էր, որը դժվարացնում էր մեր կյանքը»,- ասել է Ռամոսը մրցակցի մասին:

Սիրարփի Աղաբաբյան