Cryptocurrency Prices by Coinlib

Նորամարգ գյուղի ջրանցքից 2 դի է դուրս բերվել

d5b6d5b8d680d5a1d5b4d5a1d680d5a3 d5a3d5b5d5b8d682d5b2d5ab d5bbd680d5a1d5b6d681d684d5abd681 2 d5a4d5ab d5a7 d5a4d5b8d682d680d5bd d5a2d5a5 604db95ac404f
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

75 0 0

Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ջրանցքը:

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի -Sputnik. Մարտի 13-ին, ժամը 22:56-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Նորամարգ գյուղի ջրանցքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ջրանցքը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայում գտնվող քաղաքացիներից մեկին հաջողվել է դուրս գալ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել երկու քաղաքացու դի, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ավտոմեքենան ջրանցքից։