Cryptocurrency Prices by Coinlib

Մազերի փոխպատվաստում և 90 հյուրանոց․ Ռոնալդուի բիզնես կայսրությունը

d5b4d5a1d5a6d5a5d680d5ab d683d5b8d5add5bad5a1d5bfd5bed5a1d5bdd5bfd5b8d682d5b4 d687 90 d5b0d5b5d5b8d682d680d5a1d5b6d5b8d681e280a4 d5bc 604e6442378e7

Կրիշտիանու Ռոնալդուն համաշխարհային սպորտում երրորդ ամենաշատ վաստակողն է (60 միլիոն դոլար` հարկերից բացի): Նման պայմանագիրը հաստատ բավարար կլինի երկար տարիներ որակյալ կյանք ապահովելու համար, բայց «Յուվեի» հարձակվողն արդեն մտածում է ապագայի մասին և գումար ներդնում: Միևնույն ժամանակ, Ռոնալդուն չի կենտրոնանում մի բանի վրա, այլ միլիոններ է ներդնում տարբեր ոլորտներում, և սա խելամիտ է թվում:

«Ես խելագար չեմ, տարված չեմ մարզումներով, տարված եմ հաջողություններով»,- 2020 թվականի սկզբին SPORTbible-ին տված հարցազրույցում Կրիշտիանուն նախանշեց ապագայի իր առաջնահերթությունները,- արդեն հինգ տարի ես հաճույք եմ ստանում ֆուտբոլից դուրս: Ո՞վ գիտի, թե ինչ կլինի հաջորդ մեկ-երկու տարում»:

Միևնույն ժամանակ, Ռոնալդուն խոստովանում է, որ բիզնեսը շատ ավելի բարդ է, քան ֆուտբոլը, և որ նա չի կարող անել դա առանց օգնության:

«Ֆուտբոլում ես ավելի շատ վերահսկողություն ունեմ: Բիզնեսում ամեն ինչ այլ է, այստեղ դու կախված ես այլ մարդկանցից: Բայց ես լավ թիմ ունեմ, բիզնես կայսրություն կառուցելը մեծ մարտահրավեր կլինի»:

Չնայած CR7 ապրանքանիշին ՝ Ռոնալդուն կտրուկ քայլեր չի անում կամ միլիոնավոր ներդրումներ չի կատարում ստարտափերում՝ առանց հետազոտության: Նրա գրեթե բոլոր գործարքները հիմնված են հաստատված հսկաների հետ գործընկերության վրա: Նա միայն մեծ գործարքում միայնակ ներդրումներ չի կատարում՝ շատ կարևոր նրբություն, որը ֆուտբոլիստները հաճախ անտեսում են՝ որոնելով իրենց միլիոնների անվտանգ հանգրվանը:

Ստորև ներկայացված է Կրիշտիանուի գործունեության կառուցվածքը ՝ հիմնական թվերով և կարևոր մանրամասներով:

Կարևոր պարզաբանում. բոլոր ցուցանիշները վերցված են ֆինանսական հաշվետվություններից և հրապարակումներից մինչ համաճարակի սկիզբը: Գրեթե բոլոր ցուցանիշները միանշանակ փոխվել են դեպի վատը, բայց դեռ պարզ չէ, թե որքանով:

Համաճարակը շատ լուրջ հարված հասցրեց Pestana Hotel Group-ին: Ֆունչալում գտնվող «Ռոնալդու» հյուրանոցը ժամանակավորապես փակվել է՝ այժմ անհնար է այնտեղ սենյակներ ամրագրել մարտին և ապրիլին: Ինչպես գրում է As-ը, լուրջ ռիսկ կա, որ հյուրանոցը չի վերաբացվի ինչպես նախկինում էր: Ընկերության գործադիր տնօրեն Խոսե Թեոտոնիուի կարծիքով, 2020 թվականի վերջին զրոյի հասնելը ցանցի համար մեծ հաջողություն կլիներ: Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք այդ նպատակն իրագործված է:

Ռոնալդուի բիզնեսները՝ մազերի փոխպատվաստպան կլինիկա, 2 հյուրանոց, հագուստի բրենդ, 2 ֆիթնես կենտրոն, հյուրանոցներ Մադրիդում, Իբիցայում, Մայամիում և Լոնդոնում։

Պորտուգալիայում Ռոնալդուն ունի 10 կլինիկա, որոնց աշխատանքներով զբաղվում է նրա ընկերուհին՝ Ջորջինիան։ Միայն այս կլինիկաներից Ռոնալդուն ստանում է տարեկան 14,6 միլիոն եվրո։ Այս բիզնեսի համար Ռոնալդուն 2019 թվականի ներդրել է 29 միլոն եվրո։

Pestana Hotel Group ֆրանչիզի միջոցով Ռոնալդուն զբաղվում է նաև հյուրանոցային բիզնեսով։ Այս բիզնեսում նա ներդրել է 36 միլիոն եվրո։ Ամբողջ ցանցի տարեկան եկամուտը կազմում է 196 միլիոն եվրո։ Ցանցում 90-ից ավելի հյուրանոց կա։

Ռոնալդուն ֆիթնես կենտրոնների բիզնեսով սկսվել է զբաղվել 2016 թվականին։ Մեկ կենտրոնի վրա նա ծախսել է 300 հազարից 2 միլիոն դոլար։ Մեկ կենտրոնի եկամուտը տարեկան կազմում է 400 հազար դոլար։

Հագուստի իր բրենդը Ռոնալդուն հիմնել է 2013 թվականին։ Տարեկան եկամուտը կազմում է 6-10 միլիոն եվրո։
Հյուրանոցային բիզնեսը ամենափոքրն է Ռոնալդուի իմպերիայում։ Այս բիզնեսի մասին մանրամասն թվեր չեն ներկայացվում։

Սիրարփի Աղաբաբյան