Cryptocurrency Prices by Coinlib

Արագածոտնում ավտովթարը 3 մարդու կյանք է խլել․ 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

d5a1d680d5a1d5a3d5a1d5aed5b8d5bfd5b6d5b8d682d5b4 d5a1d5bed5bfd5b8d5bed5a9d5a1d680d5a8 3 d5b4d5a1d680d5a4d5b8d682 d5afd5b5d5a1d5b6d684 604e62586b5e8
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

32 0 0

https://cdn1.img.armeniasputnik.am/i/logo-itemprop.png

Sputnik Արմենիա

https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png

https://armeniasputnik.am/incidents/20210314/26799198/aragacotnum-avtovtar-3-mardu-kyanq-e-xlel-2-i-vichak-tsayrahex-tsanr-e.html

Վթարը տեղի է ունեցել դեռևս անհայտ հանգամանքներում, մեքենան մի քանի անգամ շրջվել է։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Այսօր՝ ժամը 19։40-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում՝ Աշնակ գյուղի տարածքում։ Դեռևս անհայտ հանգամանքներում Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: Հիվանդանոցում բժիշկներին չի հաջողվել փրկել վիրավորներից 3-ի կյանքը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն զնգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: