Cryptocurrency Prices by Coinlib

Ավտովթար Աշնակ-Դավթաշեն ավտոճանապարհին. կա զոհ

d5a1d5bed5bfd5b8d5bed5a9d5a1d680 d5a1d5b7d5b6d5a1d5af d5a4d5a1d5bed5a9d5a1d5b7d5a5d5b6 d5a1d5bed5bfd5b8d5b3d5a1d5b6d5a1d5bad5a1d680 604d9d49486e8

https://cdn1.img.armeniasputnik.am/i/logo-itemprop.png

Sputnik Արմենիա

https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png

https://armeniasputnik.am/incidents/20210314/26793885/avtovtar-ashnak-davtashen-chanaparhin-ka-zoh.html

Երևան-Գյումրի ավտոճանապարհի 61-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» և «KaMAZ» մակնիշների ավտոմեքենաները:

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Մարտի 13-ին, ժամը 20:15-ին Արագախոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշնակ-Դավթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 61-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1992 թ.) և «KaMAZ» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, այնուհետև կապ է հաստավել Թալինի ԲԿ-ի հերթապահ բժշկի հետ, ով տեղեկացրել է, որ Ա․ Հ․-ն մահացել է։