Cryptocurrency Prices by Coinlib

Մեսսին չի հրաժարվել «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու տարբերակից

d5b4d5a5d5bdd5bdd5abd5b6 d5b9d5ab d5b0d680d5a1d5aad5a1d680d5bed5a5d5ac d5b4d5a1d5b6d5b9d5a5d5bdd5a9d5a5d680 d5bdd5abd5a9d5ab 604cda79da07f

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ապագան մնում է անորոշ:

Արգենտինացին դեռ պետք է որևէ ազդանշան տա նոր պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, իսկ հունիսի 30-ին նա կդառնա ազատ գործակալ:

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն համարվում է Մեսսիի հավանական փոխարինողը, եթե նա որոշի հեռանալ «Բարսելոնայից», հայտնում է ESPN-ն:

Մեսսիի համար շատ հավանական է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որը մարզում է Պեպ Գվարդիոլան: Նա չի հրաժարվել այս մտքից:
Ենթադրվում էր, որ Ագուերոն կարևոր դեր էր խաղում Մեսսիի «Մանչեսթեր» տեղափոխվելու հարցում, բայց այժմ ստեղծվում է իրավիճակ, որ Սերխիոն մրցաշրջանի ավարտին հեռանում է

«Սիթիից»՝ որպես ազատ գործակալ:

Սիրարփի Աղաբաբյան