Cryptocurrency Prices by Coinlib

Հոլանդի տրանսֆերի համար «Բարսան» պատրաստ է վաճառել Գրիզմանին, Կոուտինյոյին, Դեմբելեին և ևս 3 ֆուտբոլիստի

d5b0d5b8d5acd5a1d5b6d5a4d5ab d5bfd680d5a1d5b6d5bdd686d5a5d680d5ab d5b0d5a1d5b4d5a1d680 d5a2d5a1d680d5bdd5a1d5b6 d5bad5a1d5bf 604cda7eca75b

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը շարունակում է մնալ «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը:

Marca-ն գրում է, որ նորվեգացու գնումը կատալոնական ակումբի նոր նախագահ Ժոան Լապորտայի համար առաջնային է: Այս գործարքն իրականացնելու համար ակումբին անհրաժեշտ կլինի ծախսել մոտ 100 միլիոն եվրո:

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Անտուան ​​Գրիզմանին, Ուսման Դեմբելեին, Ֆիլիպե Կոուտինյոյին, Սամուել Ումտիտիին, Մարտին Բրեյթվեյթին և Ջունիոր Ֆիրպոյին՝ Հոլանդիա տրանսֆերն իրականացնելու համար:

Ակումբի նոր ղեկավարությունը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել 20-ամյա հարձակվողի տեղափոխությունը կազմակերպելու համար:

Այս մրցաշրջանում Հոլանդը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 29 խաղում դարձել է 31 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան