Cryptocurrency Prices by Coinlib

Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը լավ մարզավիճակով է մոտենում Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին

d5a8d5b4d5a2d5abd5b7 d5a3d687d5b8d680d5a3 d5b2d5a1d680d5abd5a2d5b5d5a1d5b6d5a8 d5acd5a1d5be d5b4d5a1d680d5a6d5a1d5bed5abd5b3d5a1d5af 604c6a593f5a9

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Գևորգ Ղարիբյանը լավ մարզավիճակով է մոտենում Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին:

«Լավ ուսումնամարզական հավաքներից հետո լավ մարզավիճակում եմ: Ճիշտ է նախորդ տարի լավ մարզավիճակում էի և հաղթեցի Եվրոպայի առաջնությունում և հաղթանակի ձգտումը ավելի բարձր էր: Սակայն այս ժամանակահատվածը օգտագործել ենք մարզումների վրա ճիշտ աշխատելով»,- լրագրողների հետ զրույցում ասաց մարզիկը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին հետևյալ կազմով կմասնակցի Բուդապեշտի վարկանիշային մրցաշարին` Գևորգ Ղարիբյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ):

Մրցաշարը կկայանա մարտի 18-21-ը: