Cryptocurrency Prices by Coinlib

Evocabank-ն անդամակցել է ՖԻՆԱՐՄ ասոցիացիային

evocabank d5b6 d5a1d5b6d5a4d5a1d5b4d5a1d5afd681d5a5d5ac d5a7 d686d5abd5b6d5a1d680d5b4 d5a1d5bdd5b8d681d5abd5a1d681d5abd5a1d5b5d5abd5b6 604b97544221f
Evocabank-ն անդամակցել է ՖԻՆԱՐՄ Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիային, որի նպատակներից է՝ խթանել ֆինանսական շուկայում ժամանակակից նորարարական լուծումները, նոր գործիքներն ու մեխանիզմների ներդրումը:

Ասոցիացիայի անդամ են հայաստանյան առաջատար առեւտրային բանկեր, ներդրումային ընկերություններ եւ ինստիտուցիոնալ այլ ներդրողներ:

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշել է, որ ասոցիացիային Evocabank-ի անդամակցությունը նախ եւ առաջ կոչված է նպաստելու հայաստանյան ֆինանսական շուկայում թվային եւ նորարարական լուծումների ներդրմանն ու խթանելու շուկայի զարգացումը:

«Կարծում ենք, որ ՖԻՆԱՐՄ ասոցիացիայի շրջանակում զգալիորեն կնպաստենք ժամանակակից եւ արդիական գործիքակազմով ֆինանսական շուկայի ձեւավորմանը Հայաստանում, որից էապես կշահեն եւ՛ ներդրողները, եւ՛ շուկայի այլ մասնակիցները», -ասել է Կարեն Եղիազարյանը:

Նա հիշեցրել է, որ օրեր առաջ Evocabank-ը թողարկեց եւ ժամերի ընթացքում տեղաբաշխեց իր պարտատոմսերի առաջին տրանշը, որոնք, առաջին անգամ հայաստանյան ֆինանսական համակարգում հնարավոր է եղել գնել նաեւ online եղանակով։ Բանկի պարտատոմսերի երկրորդ տրանշը կթողարկվի մարտի 23-ին, որը նույնպես հնարավոր կլինի գնել online՝ բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով:

«ՖԻՆԱՐՄ-ն այսօր Հայաստանի ամենակայացած եւ նպատակասլաց բիզնես ասոցիացիաներից մեկն է, որն իր գործունեության ընդամենը երկու տարիների ընթացքում հասցրել է բեկումնային փոփոխություններ նախաձեռնել ֆինանսական շուկայում։ Եվ պատահական չէ, որ Evocabank-ի նման նորարարական եւ դինամիկ բանկն իր պարտատոմսերի առաջին տրանշին զուգահեռ որոշել է անդամակցել մեզ եւ համատեղել ջանքերը՝ ֆինանսական շուկան որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Ընդ որում, Evocabank-ի մուտքը պարտատոմսերի շուկա նույնպես նորարարական լուծումով էր, ինչպես արդեն սովոր ենք տեսնել այս բանկի մնացած պրոդուկտների դեպքում»,- իր հերթին ասել է ՖԻՆԱՐՄ ասոցիացիայի տնօրեն Կարեն Զաքարյանը:

Evocabank-ը հանդիսանում է նաեւ Հայաստանի Բանկերի Միության (ՀԲՄ) անդամ:

«Evocabank-ը Հայաստանի առաջին եւ միակ mobile-first բանկն է, որը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ եւ առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Evocabank-ը 4-րդ տարին անընդմեջ ճանաչվում է Լավագույն թվային բանկը Հայաստանում՝ ըստ հեղինակավոր Global Finance ամսագրի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ Banks.am