Cryptocurrency Prices by Coinlib

Alibaba-ին ռեկորդային չափի տուգանք է սպառնում

alibaba d5abd5b6 d5bcd5a5d5afd5b8d680d5a4d5a1d5b5d5abd5b6 d5b9d5a1d683d5ab d5bfd5b8d682d5a3d5a1d5b6d684 d5a7 d5bdd5bad5a1d5bcd5b6d5b8d682 604b43f8c3948
Չինաստանի հակամենաշնորհային մարմինները քննարկում են Alibaba առցանց ռիթեյլերի նկատմամբ ռեկորդային տուգանք կիրառելու հնարավորությունը, հայտնում է RBC-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը (WSJ):

WSJ-ի աղբյուրների համաձայն՝ տուգանքը կգերազանցի $975 մլն-ը։ Այս չափի տուգանք 2015-ին վճարել էր հիշողության չիպերի Qualcomm ամերիկյան արտադրողը՝ երկրի հակամենաշնորհային օրենքները խախտելու համար: Այն ներկայումս ամենամեծն է Չինաստանի կորպորատիվ պատմության մեջ:

Տուգանք վճարելուց բացի, Alibaba-ն ստիպված կլինի նաեւ հրաժարվել մատակարարների հետ բացառիկ պայմանագրեր կնքելու հնարավորությունից, համաձայն որի, ըստ կարգավորիչների, տեխնոլոգիական հսկան սահմանափակում է որոշ մատակարարների, ովքեր իրենց ապրանքները վաճառել են նաեւ մրցակիցների առցանց հարթակներում:

Ըստ WSJ-ի աղբյուրներից մեկի՝ իրավիճակը շտկելու համար Alibaba-ն ստիպված կլինի ձեռնարկել կոնկրետ միջոցներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կմշակվեն միայն կարգավորիչների որոշումը հայտարարելուց հետո:

Չինաստանի իշխանությունները քննարկում են նաեւ առցանց առեւտրի հետ կապ չունեցող Alibaba-ի որոշ ակտիվների վաճառքի հնարավորությունը: Alibaba-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: Իսկ Չինաստանի շուկայի կարգավորման պետական վարչությունը (SAMR) չի պատասխանել պարբերականի հարցմանը։

Աղբյուրը՝ Banks.am