Cryptocurrency Prices by Coinlib

Քննարկվել է հայկական սննդամթերքի ՌԴ շուկա արտահանման ընդլայնումը

d684d5b6d5b6d5a1d680d5afd5bed5a5d5ac d5a7 d5b0d5a1d5b5d5afd5a1d5afd5a1d5b6 d5bdd5b6d5b6d5a4d5a1d5b4d5a9d5a5d680d684d5ab d5bcd5a4 d5b7 604b2742d5676
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ գործարար կապերն ամրապնդելու եւ ընդլայնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ռուսաստանում մի շարք հանդիպումներ է ունեցել հայ եւ ռուս գործարար շրջանակների հետ:

Մասնավորապես՝ Ռուսաստանի արտահանման կենտրոնի (РЭЦ) եւ սննդամթերքի մանրածախ X5 Retail Group ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են դեպի ռուսաստանյան շուկա հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման եւ այդ ընկերությունում հայկական արտադրանքի ներկայացվածության ավելացման հնարավորությունները։

X5 Retail Group ընկերության գործընկերներին համառոտ ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության եւ ագրոարդյունաբերական համալիրի առաջնահերթություններն ու հիմնական նպատակները, Հայաստանում տնտեսվարողներին տրամադրվող օժանդակության գործիքներն ու ՀՀ պետական աջակցության ծրագրերը։

Հանդիպման ընթացքում Արման Խոջոյանը կարեւորել է նաեւ լոգիստիկ ծառայությունների բարձր մակարդակի ապահովումը Հայաստանում եւ ընդգծել, որ լոգիստիկ կենտրոնների զարգացումը Հայաստանում կայուն եւ կանխատեսելի մատակարարման գրավականն է:

Հանդիպման ավարտին Enterprise Armenia հիմնադրամը եւ Ռուսաստանի արտահանման կենտրոնը կնքել են փոխըմբռնման հուշագիր։  

Արման Խոջոյանն ու Enterprise Armenia հիմնադրամի ներկայացուցիչները ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը գործարար շրջանակների ներկայացուցիչների եւ անհատ ձեռներեցների հետ քննարկել են նաեւ հայ-ռուսական գործարար հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր։

Աղբյուրը՝ Banks.am