Cryptocurrency Prices by Coinlib

Հինգ հազար նկարներով թվային կոլաժը վաճառվել է $69 մլն-ով

d5b0d5abd5b6d5a3 d5b0d5a1d5a6d5a1d680 d5b6d5afd5a1d680d5b6d5a5d680d5b8d5be d5a9d5bed5a1d5b5d5abd5b6 d5afd5b8d5acd5a1d5aad5a8 d5bed5a1 604b0ad2a890c
Նկարիչ Մայք Վինկելմանը, ով հայտնի է Beeple մականվամբ, վաճառքի է հանել «Առաջին հինգ հազար օրը» (The First 5000 Days) անվանումը կրող իր աշխատանքը, գրում է VC.ru-ն՝ վկայակոչելով CNBC-ն:

39-ամյան Վինկելմանը 2007 թվականին որոշել էր ամեն օր հրապարակել նոր ստեղծագործություն եւ ավելի քան 13 տարվա ընթացքում բաց չի թողել ոչ մի օր: Նա հավաքեց առաջին հինգ հազար ստեղծագործությունները մեկ կոլաժում, որը եւ ստացավ «Առաջին հինգ հազար օրը» անվանումը:

Նկարչի NFT տոկենը Christie’s աճուրդում վաճառվել է ավելի քան $69 մլն-ով՝ այն դարձնելով աճուրդում երբեմնի ամենաթանկ վաճառված NFT տոկենը:

Ոչ փոխանակելի, եզակի տոկենը (NFT, non-fungible token) կրիպտոգրաֆիկ տոկենների տեսակ է, որոնց յուրաքանչյուր օրինակը եզակի է (յուրահատուկ է) եւ չի կարող փոխանակվել կամ փոխարինվել այլ համանման տոկենով։

«Թվային գործերի վաճառքը ազդարարում է հավաքածուների նոր դարաշրջան, որտեղ թվային պատկերների գներն այսօր մրցակցում են Պիկասոյի եւ Մոնեի ստեղծագործությունների գների հետ: NFT շուկան կտրուկ աճեց 2021 թվականին. դրա շրջանառությունը գերազանցեց $400 մլն-ը»,- գրում է պարբերականը:

Աղբյուրը՝ Banks.am