Գործարկվելու է բանկի 20 նոր բանկոմատ, որոնցից 18-ը կատարում են ոչ միայն կանխիկի տրամադրման, այլեւ մուտքագրման գործողություն. դա բերում է հաճախորդների ավելի արագ եւ հարմարավետ սպասարկման, ինչը կարեւոր է բանկի համար:
«Ինքնասպասարկման եւ բանկային տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներից մեկի՝ NCR ընկերության բանկոմատները բանկի հաճախորդներին թույլ են տալիս օգտվել մի շարք առավելություններից: Առաջին կարեւոր գործոնն, իհարկե, քարտերի անհպում (contactless) ընթերցումն է, ինչը կարեւոր է համավարակով պայմանավորված տարբեր մակերեսների հետ շփումը նվազեցնելու առումով: Միեւնույն ժամանակ, պահպանված է քարտը մուտք անելու ավանդական եղանակը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Անհպում եղանակով գործարքներ կատարելը նվազեցնում է քարտը բանկոմատում մոռանալու կամ բանկոմատի կողմից առգրավելու ռիսկերը:
Բանկոմատները սպասարկելու են ինչպես Հայբիզնեսբանկի կողմից թողարկված, այնպես էլ այլ բանկերի Visa, MasterCard, ArCa, շուտով նաեւ՝ «МИР» վճարային համակարգերի քարտերը:
«Մեր հաճախորդներն արդեն հասցրել են գնահատել բարելավված եւ բազմագործառույթ բանկոմատների օգտագործման հարմարավետությունն ու անվտանգության բարձր մակարդակը:
Ավելի քան 140 բանկոմատ ունեցող Հայբիզնեսբանկը շարունակում է արդիականացնել եւ զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ մշտապես ձգտելով գերազանցել իր հաճախորդների սպասումները»,- նշել են բանկում:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Աղբյուրը՝ Banks.am