Cryptocurrency Prices by Coinlib

Կոնվերս Բանկ. ՓՄՁ վարկավորումն ավելի գրավիչ է դարձել

d5afd5b8d5b6d5bed5a5d680d5bd d5a2d5a1d5b6d5af d683d5b4d5b1 d5bed5a1d680d5afd5a1d5bed5b8d680d5b8d682d5b4d5b6 d5a1d5bed5a5d5acd5ab d5a3 604b7b23e77e5
Կոնվերս Բանկը գործարկել է փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վերականգնմանն ու զարգացմանն ուղղված վարկային պրոդուկտների համալիր փաթեթ՝ էականորեն բարելավելով որոշ վարկատեսակների պայմաններ եւ գործարկելով ՓՄՁ վարկավորման ակցիա:

Վարկավորման պրոդուկտների շրջանակում Կոնվերս Բանկն առաջարկում է առանց եկամտի վերլուծության վարկավորում սեղմ ժամկետում՝ ձեռնարկությունների շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման եւ կրեդիտորական պարտքի մարման նպատակով:

Մասնավորապես, «Converse Fast» պրոդուկտի շրջանակում բանկն իր հաճախորդներին է առաջարկում առանց գույքի գրավադրման կարճաժամկետ վարկավորում՝ մինչեւ 20 մլն դրամի չափով, մրցունակ տոկոսադրույքով:

«Converse Blitz»-ով վարկավորումն ավելի երկարաժամկետ է՝ մինչեւ 60 ամիս, առավելագույն գումարը՝ 30,000,000 դրամ կամ համարժեք արտարժույթ: Բանկի գործող հաճախորդների համար գործում են վարկավորման արտոնյալ պայմաններ:
 
Զուգահեռաբար ՓՄՁ-ները կարող են մինչեւ 180 ամիս ժամկետով, առավելագույնը 200 մլն դրամի չափով ֆինանսական միջոցներ ներգրավել բանկի գործարկած ակցիայի շրջանակում:

«ՓՄՁ համալիր աջակցությունը՝ այդ թվում վարկավորումը մրցունակ պայմաններով, միշտ եղել է Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում, ինչի մասին են վկայում կորպորատիվ ֆինանսավորման հարցում բանկի նվաճումներն ու ցուցանիշները: Բացի մասնաճյուղերում սպասարկումից, փոքր եւ միջին ձեռնարկատերերին համապարփակ բանկային եւ խորհրդատվական ծառայություններ են մատուցվում նաեւ բանկի ՓՄՁ աջակցման կենտրոնում»,- նշել են Կոնվերս Բանկում:

Մանրամասներն՝ այս հղումով:  

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Աղբյուրը՝ Banks.am