Cryptocurrency Prices by Coinlib

Էլվիրա Նաբիուլինան՝ թվային ռուբլու հիմնական հատկությունների մասին

d5a7d5acd5bed5abd680d5a1 d5b6d5a1d5a2d5abd5b8d682d5acd5abd5b6d5a1d5b6d59d d5a9d5bed5a1d5b5d5abd5b6 d5bcd5b8d682d5a2d5acd5b8d682 d5b0 604b5f2354795
Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտարարել է, որ թվային ռուբլու հիմնական հատկությունն այն է, որ այն երաշխավորված է Կենտրոնական բանկի կողմից եւ այս առումով կպահպանվի՝ անկախ նրանից, թե որ բանկում է սպասարկվում հաճախորդը:

Նրա խոսքով՝ կա նաեւ հավելյալ դրական կողմ քաղաքացիների համար. կարեւոր չէ, թե ինչ է կատարվում ֆինանսական հաստատության հետ, ձեր գումարները միշտ պահպանված կլինեն: Սա Կենտրոնական բանկի ուղղակի պարտավորությունն է եւ Ավանդների երաշխավորման գործակալության կողմից լրացուցիչ ապահովագրության կարիք չկա:

«Եթե դիտարկենք տեխնոլոգիական կողմը, ապա այս հարցի շուրջ մենք այսօր աշխատում ենք: Մեր կարծիքով, թվային ռուբլին պահպանելու հնարավորությունը, օրինակ՝ կրիչի կորստի դեպքում, կարող է դառնալ թվային ռուբլու առանցքային առավելությունը: Նման համակարգ ստեղծելու հնարավորություն կա, քանի որ յուրաքանչյուր թվային ռուբլի կունենա իր եզակի համարը, ինչը թույլ կտա վերականգնել այն՝ կրիչը կորցնելու դեպքում: Բայց կարեւոր է տեսնել, թե ինչպես է այդ դեպքում հնարավոր խուսափել խարդախ սխեմաներից: Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ»,- «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավարը:

Նաբիուլինան նշել է, որ իրենք բավականին մեծ արձագանք են ստացել թվային ռուբլու վերաբերյալ զեկույցին եւ շարունակում են քննարկել այն, պատրաստում հայեցակարգ, որը կներկայացվի առաջիկայում:

«Մասնակիցները հիմնականում ընտրեցին D մոդելը՝ երկաստիճան համակարգ, որում ներգրավված կլինեն ֆինանսական միջնորդներ: Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ մենք չենք ենթադրում, թե փողի զանգվածի կառուցվածքում ինչ-որ արագ փոփոխություն տեղի կունենա: Մենք դեռ պետք է նախատիպ ստեղծենք եւ փորձարկենք այն՝ նախքան թվային ռուբլու լայն կիրառումը: Մենք պետք է տեխնոլոգիապես մշակենք այս ամբողջ համակարգը՝ տեղեկատվական անվտանգության, կիբեր ռիսկերին դիմակայելու տեսանկյունից եւ ներդնենք այն արդեն հասուն տեսքով»,- ասել է ԿԲ ղեկավարը:

թեմաներից մեկը կլինի միջնորդավճարների հարցը. «Խոսքը գնում է ոչ այնքան մեկ ձեւից մյուսին փոխանցելու դեպքում միջնորդավճարների մասին, չնայած դա հնարավոր է: Եթե դուք հիմա գումար եք հանում ձեր հաշվից մեկ բանկում մյուս բանկի բանկոմատի միջոցով, այսինքն` անկանխիկ ձեւից դարձնում եք կանխիկ, ապա կարող է առաջանալ միջնորդավճար: Միջոցները մեկ վարկային կազմակերպությունից մյուսին փոխանցելու դեպքում եւս կարող են առաջանալ միջնորդավճարներ»:

Այնուամենայնիվ, Նաբիուլինան ընդգծել է, որ միջնորդավճարների մասով որոշում դեռեւս չի ընդունվել:

«Մեկ բանկի ներսում միջնորդավճարներ չպետք է լինեն, ինչպես եւ դրանք չպետք է լինեն թվային ռուբլով C2C փոխանցումների ժամանակ: C2B վճարների առումով միջնորդավճարները կարելի է քննարկել. ի՞նչ լրացուցիչ ծախսեր կարող են առաջանալ թվային ռուբլիներ փոխանցելիս, այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես բանկերի, այնպես էլ վճարային համակարգի քաղաքականությունը: Ամեն դեպքում, դրանք ավելի ցածր կլինեն, քան եղածները եւ կնվազեցնեն քաղաքացիների եւ բիզնեսի ծախսերը»,- ընդգծել է Էլվիրա Նաբիուլինան :

Աղբյուրը՝ Banks.am