Cryptocurrency Prices by Coinlib

Արտոնյալ պայմաններ՝ Ամերիաբանկի նորաբաց կիսաթվային «Դալմա» մասնաճյուղում

d5a1d680d5bfd5b8d5b6d5b5d5a1d5ac d5bad5a1d5b5d5b4d5a1d5b6d5b6d5a5d680d59d d5a1d5b4d5a5d680d5abd5a1d5a2d5a1d5b6d5afd5ab d5b6d5b8d680 604b9746a7d63
Ամերիաբանկը Երեւանում` Ծիծեռնակաբերդի խճուղի 3, «Դալմա Գարդեն մոլ» առեւտրի կենտրոնում, բացեց իր նոր` կիսաթվային «Դալմա» մասնաճյուղը` «միացնելով եւս մեկ կանաչ լույս իր հաճախորդների համար»:

Բանկի թվով քսանմեկերորդ մասնաճյուղն աշխատելու է երկարացված գրաֆիկով` շաբաթական 7 օր՝ երկուշաբթիից կիրակի, ժամը 10:30-ից մինչեւ ժամը 21:15:

«Դալմա» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Դալմա» մասնաճյուղում մինչեւ 2021թ. մայիսի 31-ը ներառյալ:

Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար.

— Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
— Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
— Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով
— VISA ստիկեր՝ տարեկան 3,000 դրամ

Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար.

— Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
— Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
— Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

«Դալմա» մասնաճյուղում ստեղծված են եւ’ օնլայն, եւ’ օֆլայն սպասարկման հնարավորություններ, դրամարկղային գործառնություններն իրականացնող ինքնասպասարկման սարքեր, հաճախորդներին սպասարկող բարեհամբույր անձնակազմ, հյուրընկալ միջավայր:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող հիմնական ծառայությունները:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Աղբյուրը՝ Banks.am