Cryptocurrency Prices by Coinlib

Տոնականյանը հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլին

d5bfd5b8d5b6d5a1d5afd5a1d5b6d5b5d5a1d5b6d5a8 d5b0d5a1d5bbd5b8d680d5a4 d5b4d5a5d5b6d5a1d5b4d5a1d680d5bfd5a8 d5afd5a1d5b6d681d5afd5a1 604a53ba9301d

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը ապրիլի 10-ին կանցկացնի իր հերթական պրոֆեսիոնալ մենամարտը:

Հայ բռնցքամարտիկը Մոսկվայում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցի Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Մաեմու Ռոֆիվայի հետ, որը պրոֆեսիոնալ ռինգում 19 հաղթանակ է տոնել, որից 12 նոկաուտով:

Ընդ որում` Ռոֆիվան եղել է նաև WBA վարկածով Աֆրիկա մայրցամաքի չեմպիոն: Կարեն Տոնականյանը պրոֆեսիոնալ ռինգում իր նորամուտը նշել էր նախորդ տարվա դեկտեմբերին՝ նոկաուտով հաղթելով բելառուս Անդրեյ Իսաևին, ով ժամանակին եղել է WBF և IBF վարկածներով ինտերկոնտինենտալ գոտու չեմպիոն, նաև WBO վարկածով Ասիայի չեմպիոն: Հերթական պրոֆեսիոնալ մենամարտին նախապատրաստվելու համար Տոնականյանը մարզվում է Վլադկիավազում մարզիչ Վիտալի Սլանովի գլխավորությամբ: