Cryptocurrency Prices by Coinlib

Տնտեսվարողներն ԱԱՀ գումարները հետ կստանան յուրաքանչյուր ամսվա կտրվածքով

d5bfd5b6d5bfd5a5d5bdd5bed5a1d680d5b8d5b2d5b6d5a5d680d5b6 d5a1d5a1d5b0 d5a3d5b8d682d5b4d5a1d680d5b6d5a5d680d5a8 d5b0d5a5d5bf d5afd5bd 6049d5aa3b8ad
Տնտեսվարողներն այսուհետ կկարողանան գործող եռամսյակի փոխարեն սահմանին կամ ներքին տնտեսության մեջ վճարած ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարները ստանալ ամսեկան արդյունքներով։

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը կառավարության նիստի ընթացքում ասել է, որ փոփոխության նպատակը ԱԱՀ վճարման ընդհանուր գործընթացը կատարելագործելն է։

«Առաջարկվող կարգավորումներով յուրաքանչյուր ամսվա վերաբերյալ ներկայացված ԱԱՀ հաշվարկի հաջորդ օրը տնտեսվարողները կարող են ներկայացնել վերադարձի վերաբերյալ դիմումներ։ Սա լավ հնարավորություն է ավելի արագ տնօրինել գումարները։ Այս կարգավորման նպատակն է նաեւ հնարավորություն տալ տնտեսվարողներին տնօրինել շրջանառու միջոցները եւ ներարկել դեպի տնտեսություն»,- ասել է ՊԵԿ ղեկավարը։

Փոփոխությամբ նախատեսվում է նաեւ ԱԱՀ վերադարձի եռամսյակի համար նախատեսված եռամսյակային 40 մլն դրամ սահմանաչափը եռապատկել եւ յուրաքանչյուր ամսվա համար սահմանել 40 մլն դրամ։

ՊԵԿ նախագահը նաեւ նշել է, որ գործող կարգավորումներով արտահանման գործարքներին վերաբերող զրոյական դրույքաչափով ԱԱՀ-ն նախատեսված է վերադարձման ամսական կարգով եւ փոփոխությունը միասնական է դարձնում ԱԱՀ վերադարձի մեխանիզմը։

«Որպես մեխանիզմի զարգացման հետագա ուղղություն՝ ներկայումս քննարկում ենք սահմանին վճարվող ԱԱՀ վերացման առաջարկները, ինչը շատ ավելի լավ եւ խթանիչ պայմաններ կստեղծի տնտեսվարողների համար, սակայն, հաշվի առնելով ներկայիս վարչարարական ռիսկերը եւ հնարավոր խնդիրները, այս փուլում դեռեւս նպատակահարմար չենք գտնում։ Փոփոխությունը մի փոքր ավելի ուշ կլինի, երբ կհասնենք կարգապահության համապատասխան մակարդակի»,- ասել է Էդվարդ Հովհաննիսյանը։

Աղբյուրը՝ Banks.am