Cryptocurrency Prices by Coinlib

«Տինկոֆ» բանկը մտադիր է մուտք գործել միջազգային շուկա

d5bfd5abd5b6d5afd5b8d686 d5a2d5a1d5b6d5afd5a8 d5b4d5bfd5a1d5a4d5abd680 d5a7 d5b4d5b8d682d5bfd684 d5a3d5b8d680d5aed5a5d5ac d5b4 604a0da238c2d
«Տինկոֆ» բանկը քննարկում է միջազգային ընդլայնման հնարավորությունը՝ ուսումնասիրելով տարբերակներ: Այնուամենայնիվ, դեռեւս որեւէ կոնկրետ որոշում չի կայացվել, լրագրողներին ասել է բանկի ղեկավար Օլիվեր Խյուզը:

«Մենք դեռ մտածում ենք միջազգային ընդլայնման մասին: Սա արդեն բացահայտ գաղտնիք է: Դեռեւս մշակման փուլում է, մենք ուսումնասիրում ենք այդ հարցը: Այնուամենայնիվ, վերջնական որոշումներ չեն կայացվել»,- Խյուզի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը

Միաժամանակ, նա ընգծել է, որ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի շուկաներ մուտք գործելը չի դիտարկվում: «Վստահ կարող եմ ասել, որ դա Եվրոպա կամ ԱՄՆ չէ: Հետագայում կերեւա»,- հավելել է բանկի ղեկավարը:

Աղբյուրը՝ Banks.am