«Չինաստանում M&A-ի համար սա անսպասելի ակտիվ շրջան է»,- նշում է PwC-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնօրեն Դեյվիդ Բրաունը, որին մեջբերում է Financial Times-ը: Նա ստեղծված իրավիճակը բացատրում է մի շարք գործոններով, ներառյալ չինական ընկերությունների կողմից կապիտալի նկատմամբ պահանջարկը եւ տնտեսության վերականգնումը, ինչպես նաեւ Չինաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն`ուղղված օտարերկրյա տեխնոլոգիաներից եւ շուկաներից երկրի արտաքին կախվածության թուլացմանը:
Չինաստանի տնտեսական աճն արագացավ 2020-ի վերջին, ֆոնդային շուկան հասավ ռեկորդային առավելագույնի, ինչը նպաստում է գործարքների ակտիվությանը:
Չինաստանում գործարքների ծավալը նվազել էր 2020-ի փետրվարին, երբ երկրում առաջին անգամ լոքդաուն մտցվեց՝ կապված կորոնավիրուսային համավարակի հետ: Միաժամանակ, ակտիվությունը վերականգնվեց համաճարակաբանական իրավիճակի բարելավման ֆոնին. ըստ PwC-ի՝ անցած տարվա ընթացքում գործարքների ծավալն աճել է 30%-ով՝ մինչեւ $734 մլրդ:
«Չինաստանում տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ գտնվում է վերահսկողության ներքո, եւ առեւտրային խաղացողներն այլեւս չեն հապաղում կնքել գործարքներ, որոնք հնարավոր էր հետաձգել»,- ասել է Deloitte China-ի M&A գործարքների գծով կառավարիչ տնօրեն Այվան Վոնը:
Նա նշել է, որ ակտիվության հիմնական մասը բաժին է հասնում տեխնոլոգիական ոլորտին եւ լոգիստիկային՝ կապված համավարակի ընթացքում էլեկտրոնային առեւտրի նկատմամբ աճող պահանջարկի հետ։
Աղբյուրը՝ Banks.am