Ռուսաստանի «Ռոսկոմնադզոր»-ի՝ մարտի 10-ից Twitter-ի աշխատանքը երկրում դանդաղեցնելու որոշման ֆոնին, «Սբեր»-ը դիմել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին՝ կասկածանքի տակ դնելով նախաձեռնության հաջողությունը։
«Ինչպե՞ս են @elonmusk-ի գործերը՝ հրթիռի հետ կապված։ Ի վերջո՝ վայրէջք կատարե՞ց։ Թե չէ, մեզ մոտ Twitter-ը մի փոքր դանդաղել է … »,- ասված է Twitter-ում «Սբեր»-ի գրառման մեջ:
Ինչպես նշում է Rusbase-ը, Իլոն Մասկը դեռեւս չի պատասխանել «Սբեր»-ի հարցին: Չնայած, ձեռնարկատերը Twitter-ի ակտիվ օգտատեր է եւ հաճախ է այնտեղ լուրեր հրապարակում իր Tesla ընկերության եւ SpaceX տիեզերական նախագծի արդյունքների մասին։ Հենց վերջինիս հաջողությունների մասին է «Սբեր»-ի հարցը։
Նշենք, որ «Ռոսկոմնադզոր»-ը որոշել է դանդաղեցնել Twitter-ի արագությունը բջջային եւ ստացիոնար սարքերի վրա` կապված սոցիալական ցանցի կողմից Ռուսաստանի օրենսդրության խախտման հետ: Մասնավորապես, «Ռոսկոմնադզոր»-ը Twitter-ին մեղադրում է անօրինական տեղեկատվությունը չհեռացնելու մեջ:
Աղբյուրը՝ Banks.am