Cryptocurrency Prices by Coinlib

Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենտուս»-ից ամռանը

d5bcd5b8d5b6d5a1d5acd5a4d5b8d682d5b6 d5afd5a1d680d5b8d5b2 d5a7 d5b0d5a5d5bcd5a1d5b6d5a1d5ac d5b5d5b8d682d5bed5a5d5b6d5bfd5b8d682 604a8bdf92fee

Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ իտալական ակումբից մրցաշրջանի ավարտին: Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը:

Պորտուգալացու գործող պայմանագիրը «Յուվենտուս»-ը հետ նախատեսված է մինչ 2022 թվականը: Հարձակվողը թուրինյան ակումբի տարեկան ստանում է 31 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն այս թիվը ակումբի համար շատ մեծ է և «Յուվենտուս»-ը ամռանը հնարավոր է կվաճառի պորտուգալացու տրանսֆերը:

«Յուվենտուս»-ը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից` զիջելով պորտուգալական «Պորտու»-ին:

36-ամյա Ռոնալդուն «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր է, 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում և այլն: «Յուվենտուս»-ի կազմում հանդես է գալիս 2018 թվականից: