Cryptocurrency Prices by Coinlib

«Յանդեքս»-ը հայտարարել է անկանխիկ վճարումների ծառայության գործարկման մասին

d5b5d5a1d5b6d5a4d5a5d684d5bd d5a8 d5b0d5a1d5b5d5bfd5a1d680d5a1d680d5a5d5ac d5a7 d5a1d5b6d5afd5a1d5b6d5add5abd5af d5bed5b3d5a1 6049b9aba5b61
«Յանդեքս» ընկերությունը հայտարարել է Yandex Pay անկանխիկ վճարումների ծառայության գործարկման մասին․ այսուհետ այն կարող է օգտագործվել հաշվարկների համար «Յանդեքս»-ում օգտահաշիվներ ունեցողների եւ համացանցում բիզնեսով զբաղվող ընկերությունների կողմից:

Ծառայությունից օգտվելու համար օգտահաշվի սեփականատերը պետք է իր բանկային քարտը՝ Mastercard, Visa կամ «Միր», կցի ծառայությանը: Դրանից հետո վճարման տվյալներն ամեն անգամ անհրաժեշտ չի լինելու նորից մուտքագրել, դրանք կհայտնվեն «Յանդեքս»-ից: Ընկերության հաղորդագրության մեջ ասված է, որ դա ոչ միայն ավելի հարմար է, այլեւ ավելի անվտանգ, հաղորդում է RBC-ն:

Առաջին փուլում ծառայությունը կաշխատի միայն կայքերում, սակայն ապագայում Yandex Pay-ի միջոցով հնարավոր կլինի վճարել նաեւ բջջային հավելվածներում եւ օֆլայնուն:

««Յանդեքս»-ի ծառայություններում վաղուց էր հնարավոր վճարել պատվերների համար: Երբ մարդիկ սնունդ կամ տաքսի են պատվիրում, նրանք օգտագործում են Յանդեքս»-ի տեխնոլոգիաները, որոնք արդեն ստուգվել են ժամանակի ընթացքում: Հիմա մենք պատրաստ ենք շուկայի մյուս մասնակիցներին եւս առաջարկել այս մշակումը: Ցանկացած ընկերություն կարող է իր կայքում տեղադրել Yandex Pay կոճակը»,- պարզաբանել է ծառայության ղեկավար Ալեքսանդր Գոլովինը:

Yandex Pay-ը հնարավոր է միացնել ուղղակիորեն կամ դիմելով վճարային ծառայությունների ագրեգատորին. այդպիսի հնարավորություն արդեն առաջարկվում են «Робокасса»-ն, Payture-ն ու  RBK.money-ը։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Evocabank logo

Աղբյուրը՝ Banks.am