Cryptocurrency Prices by Coinlib

Մբապեն բացառիկ արդյունք է գրանցել ՉԼ-ում

d5b4d5a2d5a1d5bad5a5d5b6 d5a2d5a1d681d5a1d5bcd5abd5af d5a1d680d5a4d5b5d5b8d682d5b6d684 d5a7 d5a3d680d5a1d5b6d681d5a5d5ac d5b9d5ac d5b8 604a53c0050a1

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է պատմության մեջ, որը Չեմպիոնների լիգայում հատել է 25 գոլի սահմանը:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ պատասխան խաղում Մբապեն դարձել է գոլի հեղինակ, որը թվով 25-րդն էր հարձակվողի համար ՉԼ-ում: Սա նոր ռեկորդ է:

Մբապեն ՊՍԺ տեղափոխվեց 2017 թվականին, որի կազմում 3 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, երկու անգամ` գավաթակիր: Ֆրանսիայի հավաքականի կազմում, որտեղ հանդես է գալիս 2017 թվականից, դարձել է աշխարհի 2018 թվականի չեմպիոն: