Cryptocurrency Prices by Coinlib

ՀՀ ոստիկանության փոխգնդապետը մահացել է խոշոր ավտովթարի հետևանքով

d5b0d5b0 d5b8d5bdd5bfd5abd5afd5a1d5b6d5b8d682d5a9d5b5d5a1d5b6 d683d5b8d5add5a3d5b6d5a4d5a1d5bad5a5d5bfd5a8 d5b4d5a1d5b0d5a1d681d5a5 604a89b800a96
Պատահարներ

Ստանալ կարճ հղումը

40 0 0

https://cdn1.img.armeniasputnik.am/i/logo-itemprop.png

Sputnik Արմենիա

https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png

https://armeniasputnik.am/incidents/20210311/26771425/hh-vostikanutyan-poxgndapety-mahacele-xoshor-avtovtari-hetevanqov.html

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ հոդվածով:

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. «Միքայելյան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում խոշոր վթարից հետո մահացել է ՀՀ ոստիկանության փոխգնդապետ, Երևանի բնակիչ, 49-ամյա Արտյոմ Մ.-ն: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 4-ին:

«Այդ օրը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Արտյոմ Մ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով բախվել էր Թբիլիսյան խճուղու թիվ 22 հասցեի դիմաց կայանված, Գորիսի բնակիչ, 47-ամյա Արկադի Ա.-ի կողմից կայանված КамАЗ մակնիշի բեռնատարին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: