Cryptocurrency Prices by Coinlib

Խաղից խաղ ավելացնելով՝ հասնելու ենք մեր բաղձալի նպատակին. Նազարեթյան

d5add5a1d5b2d5abd681 d5add5a1d5b2 d5a1d5bed5a5d5acd5a1d681d5b6d5a5d5acd5b8d5bed59d d5b0d5a1d5bdd5b6d5a5d5acd5b8d682 d5a5d5b6d684 d5b4 604a37aa618ad

Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի կարծիքով, Վրաստանի դեմ խաղը լավագույնն է ընտրանու համար ամբողջ պատմության ընթացքում:

«Հանդիպման համար տղաներից շնորհակալություն եմ հայտնել, քանի որ դաժան պարտություն կրեցինք: Կարող եմ ասել, որ խաղը չէր արտացոլում նախորդ հանդիպման 5:0 արդյունքը: Այս խաղի համար փորձել ենք 5 օրվա ընթացքում անել առավելագույնը Հայաստանում հաղթելու համար, սակայն չստացվեց»,-Նազարեթյանի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն: Մարզչի կարծիքով սա անկախ Հայաստանի պատմության մեջ հավաքականի լավագույն խաղն էր: «Թեպետ պարտվեցինք, բայց շատ լավ խաղացինք, ինչի համար ես հպարտ եմ: Խաղից խաղ ավելացնելով՝ հասնելու ենք մեր բաղձալի նպատակին»,-շեշտել է մարզիչը:

Մարտի 10-ին Երևանում կայացավ ՈՒԵՖԱ Եվրո 2022-ի որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը համառ պայքարում զիջեց մրցակցին 2:3 հաշվով: