«Հուսով եմ, մինչեւ տարեվերջ մենք կկարողանանք ներկայացնել թվային ռուբլու հարթակի նախատիպը՝ որոշակի տեխնոլոգիական հարթակ, որը հնարավոր է պտտել ձեռքերում, բայց որի շրջանակում առայժմ հնարավոր չէ իրական գործարքներ իրականացնել: Հաջորդ տարի այս նախատիպի հիման վրա, հաշվի առնելով դրա լրամշակումը, մենք արդեն կսկսենք փորձարկման փուլեր գործարկել»,- Զաբոտկինի խոսքերն է մեջբերում Prime տնտեսական լրատվության գործակալությունը:
Թվային ռուբլու գաղափարը կարգավորիչը ներկայացրեց անցած տարվա հոկտեմբերի կեսին: Ենթադրվում է, որ այն կունենա եզակի թվային կոդի տեսք, որը պահվում է հատուկ էլեկտրոնային դրամապանակում, եւ սովորական ռուբլու հետ միասին կդառնա վճարման լիարժեք միջոց: Մինչեւ ապրիլի 1-ը կարգավորիչը պետք է հայեցակարգ պատրաստի թվային ռուբլու ընտրված մոդելի համար:
Աղբյուրը՝ Banks.am