Cryptocurrency Prices by Coinlib

Դանակահարություն Գեղարքունիքում. 30-ամյա տղամարդը դանակի 6 հարված է ստացել

d5a4d5a1d5b6d5a1d5afd5a1d5b0d5a1d680d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6 d5a3d5a5d5b2d5a1d680d684d5b8d682d5b6d5abd684d5b8d682d5b4 30 d5a1d5b4 6049c5177a35b

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալը, որը 23 տարեկան է, մեղայականով ներկայացել է Գավառի ոստիկանություն։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Գեղարքունիքի մարզում երեկ՝ մարտի 10-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` ստիկանության Գավառի բաժինը ժամը 22։00-ի սահմանում «Գավառ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «մարմնի տարբեր մասերի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, ու մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները պարզել են վիրավորի ինքնությունը. նա Գանձակ գյուղի բնակիչ, 30-ամյա Վազգեն Ս-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը` ժամը 21։00-ի սահմանում, գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել Վազգեն Ս-ի  և նրա համագյուղացու՝ 23-ամյա Հայրիկ Ե-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով 6 անգամ հարվածել է Վազգեն Ս-ի մարմնի տարբեր մասերին։ 

Ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում այսօր՝ մարտի 11-ին, գիշերը, ժամը 02։40-ի սահմաններում կասկածյալ Հայրիկ Ե-ն մեղայականով ներկայացել է Գավառի ոստիկանություն։