Cryptocurrency Prices by Coinlib

Բատուրինան կվաճառի Morrison հյուրանոցը Դուբլինում €65 մլն-ով

d5a2d5a1d5bfd5b8d682d680d5abd5b6d5a1d5b6 d5afd5bed5a1d5b3d5a1d5bcd5ab morrison d5b0d5b5d5b8d682d680d5a1d5b6d5b8d681d5a8 d5a4d5b8d682d5a2 604a0d9c48003
Inteco Management-ի նախագահ Ելենա Բատուրինան (Մոսկվային նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի այրին) բրիտանացի ներդրողների հետ համաձայնության է եկել Դուբլինում գտնվող իր Morrison բուտիկ հյուրանոցը վաճառելու վերաբերյալ:

Պայմանագրի արժեքը կազմել է ավելի քան €65 մլն, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Irish Times թերթը:

Ըստ պարբերականի՝ ներկայումս գործարքն արդեն համաձայնեցվել է կողմերի միջեւ, սակայն այն ամբողջությամբ «փակված» չէ, քանի որ դրա համար անհրաժեշտ է համապարփակ աուդիտ իրականացնել: Անշարժ գույքի գնորդների անունները չեն բացահայտվում:

Ինչպես գրում է թերթը, Բատուրինան Դուբլինի առափնյա մասում գտնվող այս հյուրանոցը ձեռք էր բերել դեռեւս 2012-ին՝ €22 մլն-ով: Հետագայում նա մոտ €10 մլն ներդրեց դրա վերակառուցման համար:

Բատուրինան որոշել էր հյուրանոցը վաճառել անցած տարվա սկզբին: Սակայն դա այնքան էլ բարենպաստ ժամանակ չէր, քանի որ հյուրանոցի գնահատված շուկայական արժեքը (մոտ €80 մլն) չափազանց բարձր էր կորոնավիրուսային համավարակի պատճառած տնտեսական ճգնաժամի պայմաններում:

Այսպիսով, Morrison-ի վաճառքը կդառնա հյուրանոցային բիզնեսի առաջին խոշոր գործարքներից մեկը COVID-19 բռնկումից ի վեր:

Morrison հյուրանոցը բացվել է 1999-ին և գրեթե անմիջապես դարձել Դուբլինի նորաձեւ ապրելու խորհրդանիշներից: Այն Իռլանդիայի մայրաքաղաքի առաջին դիզայներական բուտիկ հյուրանոցներից մեկն է: Հյուրանոցն ունի 145 համար: Չորս աստղանի հյուրանոցը ներկայումս գործում է Hilton Worldwide խմբի DoubleTree ապրանքանիշի ներքո:

Աղբյուրը՝ Banks.am