Cryptocurrency Prices by Coinlib

Ֆինանսական խորհրդատուն՝ բաժնետոմսերում ներդրումներ կատարելու մասին

d686d5abd5b6d5a1d5b6d5bdd5a1d5afd5a1d5b6 d5add5b8d680d5b0d680d5a4d5a1d5bfd5b8d682d5b6d59d d5a2d5a1d5aad5b6d5a5d5bfd5b8d5b4d5bdd5a5d680 6048bc72216aa
Կորոնավիրուսային համավարակի ֆոնին որոշ ընկերությունների բաժնետոմսերն աննախադեպ աճ են գրանցել, օրինակ, դա տեղի է ունեցել Tesla-ի բաժնետոմսերի հետ: Սակայն միայն քչերն են կարողացել օգտվել ստեղծված իրավիճակից եւ ավելացնել իրենց եկամուտը:

Այս մասին ռադիո Sputnik-ին ն տված հարցազրույցում ասել է ֆինանսական խորհրդատու, «Անձնական ֆինանսների կազմակերպում» ընկերության գլխավոր տնօրեն Ալյոնա Նիկիտինան:

«Տարածված եւ շատ մեծ համոզմունք կա, որ պետք է ընտրել Tesla-ի նման մի բան, որը տարվա մեջ յոթ անգամ թանկացել է, եւ վերջ: Մարդիկ կարծում են, որ պետք է միլիոն ներդնեն, յոթը ստանան եւ շարունակեն ապրել տոկոսների հաշվին: Ցավոք, այս ռազմավարությունը պարտության է տանում: Դա նման է վիճակախաղին, երբ կա «բախտավորների» 1%-ը եւ «անհաջողակների» 99%-ը: Ոչ ոք չգիտի, թե որ մասում է հայտնվելու մարդը, եթե հետեւի նման ռազմավարությանը»,- պարզաբանել է ֆինանսական խորհրդատուն:

Սեփական օգտին հաջողության եւ ձախողման տոկոսային հարաբերակցությունը փոխելու համար Ալյոնա Նիկիտինան խորհուրդ է տալիս ներդրումներ կատարել տարբեր ընկերություններում: Նման ռազմավարությամբ մեկ տարում յոթնապատիկ եկամտի աճ տեղի չի ունենա, սակայն հնարավոր կորուստները փոքր կլինեն, կարծում է նա:

«Բաժնետոմսերում ներդրումներ կատարելու հիմնական սկզբունքն այն չէ, որ ամեն ինչ պահվի մեկ ընկերության բաժնետոմսերում, որքան էլ դա գրավիչ լինի: Մեկ ընկերությունում պետք է լինի ներդրումային պորտֆելի առավելագույնը 5%-ը: Եթե մարդը փողը պահում է բաժնետոմսերի բաշխված պորտֆելում, ապա նա կունենա ավելի քիչ եկամտաբերություն, բայց այստեղ բաշխումը հակառակ ուղղությամբ կիրականացվի: Բաժնետոմսերի նման պորտֆելով 99%-ը «բախտավոր է», իսկ 1% -ն ՝ «անհաջողակ»: Այստեղ շատ դժվար է գումար կորցնել», — ասել է Ալյոնա Նիկիտինան:

Թե որ ընկերությունների բաժնետոմսերում է պետք ներդնել պորտֆելի այդ  5%-ը, ֆինանսական խորհրդատուն առաջարկում է որոշել ըստ սեփական ճաշակի: Նա գտնում է, որ ի թիվս այլ ընկերությունների, կարելի է  ներդրումներ կատարել ՏՏ ընկերություններում, քանի որ դրանք աճի միտում ունեն:

Աղբյուրը՝ Banks.am