Cryptocurrency Prices by Coinlib

Տիգրան Սարգսյանը՝ «թվային ինքնիշխանության» եւ ԵԱՏՄ թվային օրակարգի մասին

d5bfd5abd5a3d680d5a1d5b6 d5bdd5a1d680d5a3d5bdd5b5d5a1d5b6d5a8d59d d5a9d5bed5a1d5b5d5abd5b6 d5abd5b6d684d5b6d5abd5b7d5add5a1d5b6 6048a221759b3
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ ԵԱՏՄ-ն բացառիկ հնարավորություններ է տալիս ներքին շուկայի տրամաբանության եւ կանոնների շրջանակում թվային նախաձեռնությունների իրականացման եւ մասշտաբավորման համար:

«Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» հանդեսի համար գրված «Թվային ինքնիշխանություն եւ ԵԱՏՄ թվային օրակարգ» հոդվածում Տիգրան Սարգսյանը նկատում է, որ ազգային թվային օրակարգերը եւ ռազմավարությունները տարբեր են բովանդակությամբ ու ընդհանուր քիչ բան ունեն:

«Որոշ երկրներում (օրինակ՝ Ռուսաստանում եւ Ղազախստանում) շեշտը դրվում է տնտեսության բոլոր ճյուղերի լիարժեք թվայնացման վրա՝ կարգավորող գործիքների ակտիվ օգտագործմամբ՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: Այլ երկրներում (Հայաստանում եւ Ղրղզստանում) ընդունված եւ քննարկվող ռազմավարություններում որպես զարգացման կենտրոնական ուղղություն առաջարկվում է ներկառուցվել ավելի գլոբալ եւ հաջողակ՝ Եվրամիության եւ Ասիայի երկրների օրակարգերում: Բելառուսում, որպես կենտրոնական ռազմավարական գիծ, կարելի է առանձնացնել ենթակառուցվածքների բաղադրիչների զարգացումը եւ անձնակազմի վերապատրաստումը»,- գրել է Տիգրան Սարգսյանը:

Հեղինակն իր հոդվածում անդրադառնում է նաեւ աշխարհում այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին:

«« Նորարարություն» հասկացությունը՝ որպես կատեգորիա, ոչ միայն ընկալվում էր  պետությունից եւ դրա ինստիտուտներից առանձին, այլեւ հակադարձվում էր դրանց`գործելու եւ զարգացման տեխնիկաների եւ մեթոդիկաների տեսանկյունից: Իսկ այն երկրները, որտեղ պետությունները եւ պետական պրակտիկաները հանդես էին գալիս որպես նորարարական զարգացման շարժիչ ուժ, օրինակ՝ Չինաստանը, բնութագրվում էին որպես սահմանափակ աճ ունեցող տարածքներ: Եթե դիտարկենք Alibaba Group-ի մասին ամերիկյան պարբերականների տասը տարվա վաղեմության հոդվածներն ու վերլուծությունները, կտեսնեք չինական ինովացիոն հսկայի գնահատման հիմնական միտումը. դրա հետեւում կանգնած է պետությունը, ուստի հսկան կաճի պետության սահմաններում  եւ իր ազդեցության գոտում, կորպորացիայի աճը հիմնվելու է ներքին պահանջարկի վրա եւ այլն:

Այսինքն` նույնիսկ այն հատվածում, որտեղ տեսանելի էր պետության դրական դերը նորարարական հսկայի աճին աջակցելու գործում, նրա հեռանկարների գնահատականները, հենց պետության հետ փոխկապակցվածության պատճառով, ընկալվում էին հոռետեսորեն: Պետության եւ թվայնացման միջեւ հարաբերությունների այս միտումը, որտեղ կարեւոր քաղաքական ինստիտուտը եւ նոր տեխնոլոգիական միտումը գոյություն ունեն եւ պետք է գոյություն ունենան զուգահեռ իրողություններում, պահպանվում էր երկար ժամանակ»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանի հոդվածն ամբողջությամբ հասանելի է այս հղումով:

Աղբյուրը՝ Banks.am